Կարող եմ ասել, որ ամբողջ տարվա ընթացքում ոչ մի event-ի այսքան չէի սպասել ու պատրաստվել, քանի որ թեման շատ տրամադրող էր ու վստահ էի, որ կազմակերպիչը՝ Արմինեն մեզ համար բազում անակնկալներ է պատրաստել:
Բարձր տրամադրություն, խմիչք, որակով երաժշտություն ու ամենակարևորը՝ խալաթային տրամադրություն:
Թե ինչպես ծագեց միտք իրականացնելու Pijama party-ին (Խալաթ), ինձ հետ զրույցում պատմեց հենց կազմակերպիչը՝ Արմինեն, ով ամեն ինչ արել էր խալաթային տրամադրությունն ափահովելու համար.
«Մեր խմբագրությունում նստած էինք ու մտածում էինք, թե ինչպես կարող ենք ակտիվացնել, թե El sky bar-ի միջավայրը, և թե առհասարակ party-ի ասվածը: Այսպես, աղջիկներով սկսեցինք լուսանկարներ նայել, թե ի՞նչն է այս տարի ավելի ակտուալ , ինչից կարող են մարդիկ ոգեշնչվել , դիտեցինք մի շարք fashion show-ներ և հասկացանք, որ վերջին շրջանում մարդիկ հանդես են գալիս հիմնականում խալաթներով, pijama ասվածով: Այսպես, հայտնվեց միտքը և ես միանգամից զանգահարեցի մեր շատ սիրելի Petoor-ի Անիին և միասին սկսեցինք մշակել թեման: Առհասարակ, ուրախ եմ, որ ունեմ լավ ու հավատարիմ ընկերներ, ովքեր ինձ մոտիվացրել են ու միասին կարողացել ենք իրականացնել այս խենթ միտքը»:
Իր հերթին, Petoor-ի Անին կիսվեց իր տպավորություններով և ասաց, որ միտքը Արմինեինն է, բայց իրենց ընդհանուր ընկերները խորհուրդ են տվել, որ անպայման պետք է համագործացել Petoor-ի հետ:
«Շատ եմ հավանել Արմինեի միտքը և սիրով համաձայնել եմ համագործակցել, քանի որ Pijama-ն այս տարի շատ ակտուալ է և մտածեցի ինչու չէ, այս party-ին հաստատ կունենա մեծ արձագանք: Պետք է ասեմ, որ շատ հավանել եմ Արմինեին և գնահատում եմ El holding-ի աշխատանքը»:
Դե ինչ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց դերն են ունեցել այս party-ի իրականացման համար՝ հատկապես Արմինեին , ով մեզ հիանալի տրամադրություն հաղորդեց:
Առաջարկում եմ դիտել լուսանկարները, սակայն դրանք բավականին քիչ են, քանի որ ես ցանկանում էի լիցքաթափվել և ավելի շատ լուսանկարվել եմ, քան թե լուսանկարել: ))))