Նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողության միջազգային օրը և այդ օրը ՀՀ Գիտությունների Ազագային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոնում ևս տոնական է: Շրջանավարտների միավորման և Կարիերայի բաժինը կազմակերպել էր գեղեցիկ ցուցահանդես` տարբեր բաժիններում սովորող ուսանոների ջանքերով :
Ներկայացված էին չափածո հեղինակային ստեղծագործություններ, հագուստի մոդելավորումներ, գեղանկարներ, փայտե պայուսակների տեսականի և այլ աշխատանքներ: Շրջանավարտների միավորման և Կարիերայի բաժնի պետ Ազա Շահազիզյանը սրտանց շնորհավորում է բոլոր ուսանողների այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Նրա խոսքով, թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաեւ ներկայիս ուսանողության ձգտումներով, մասնագիտական որակներով եւ ինքնադրսեւորմամբ: