Մարտի 30-ին Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում տեղի ունեցավ այդքան սպասված ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ բարեգործական ցուցադրությունը, որին մասնակցեցին նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր դիզայներները:
Հատուկ հյուրերի կազմում էին լինելու նախագծի բոլոր ընկերները, գործընկերները, լրատվամիջոցները, հայտնի և ճանաչված աստղեր:
Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կար կոնկրետ մեսիջ. այն էր, որ արտիստները, հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ դուրս եկան պոդիում՝ ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները:
Ես ևս սիրով միացա այս գեղեցիկ նախագծին՝ կրելով իմ կողմից շաաաատ սիրելի երգչուհի Աստղիկ Սաֆարյանի մոդելավորած հագուստը և աքսեսուարները:
Ի դեպ, յուրաքանչյուրը հնարավորություն ուներ մուտքի մոտ հանգանակություն կատարելու, որը հենց այդ օրը հաշվելու և փոխանցվելու է Հ1-ի ,,ԵԹԵ ԲՈԼՈՐԸ,, հեռուստանախագծի երեխաներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ArmMod Fashion նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանին, ով միշտ ապացուցում է, որ հայկականը նորաձև է՝ կազմակերպելով մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր միջոցառումներ:
Ցուցադրության գլխավոր հովանավորն էր ,,ALEX TEXTILE,, ընկերությունը
Հովանավորներ` ,,TASHIR STREET SHOPPING GALLERY,, ,,ԳՅՈՒՄՐԻ,, գարեջուր` նոր ,,ՍԵՎԱՆ,, ապրանքանիշով ,,TEXART PRINT,, տպագրատուն ,,ANI AVDALYAN,, IMAGE CENTER Գործընկերներ` ,,ԿԱՍԿԱԴ,, հայկական գինիներ ,,ԱՐԿՈԼԱԴ ,, հայկական արտադրության շոկոլադներ ,, ELADA,, Cake ,,ՆԱԻՐՅԱՆ,, հայկական արտադրության կոսմետիկ միջոցներ ,,DAVIS’ GYM,, մարզասրահ ,,CATALEYA WELLNESS CLUB,, կանանց ակումբ ,,MARIAM ARIA,, թղթե ձևավորման ըներությունը:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի