ՏԱՇԻՐ ԱԿ-ի 4-րդ հարկի Armenian Brands հարթակում այսօր իսկական տոն էր, քանի որ տեղի ունեցավ Armenian Brands-ի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին մի շարք հյուրեր, մշակույթի գործիչներ, պաշտոնական անձիք, ովքեր իրենց հիացմունքը հայտնեցին այս հարթակի բացման առիթով:
Ինձ հետ զրույցում հարթակի տնօրեն Մարիաննա Քաբաբյանը նշեց, որ Armenian Brands նախագիծն իր մեկնարկը տվել է այս տարվա հուլիս ամսից՝ մոտ 20 տաղավարով:
«Ուրախ ենք ներկայացնել, որ Armenian Brands-ը համալրվել է 10 նոր տաղավարով, որտեղ ներկայացված են հայկական արտադրության մի շարք ճյուղեր՝ արվեստի գործեր, օրգանական խնամքի միջոցներ, մի խոսքով ոչ միայն հագուստ, այլև տարբեր արտադրանքներ, որոնց շնորհիվ Armenian Brands նախագիծն օր օրի ընդլայնվում է»
Դե ինչ, առաջարկում եմ օգտվել Armenian Brands հարթակից, քանի որ հայկականը միշտ էլ որակով ու նորաձև է: