Երեկ նորաձևությամբ հետաքրքրվողները հավաքվել էին Tashir 4 Armenian brands հարթակում՝ ներկա գտնվելու SS2017 Fashion show-ին:
Ցուցադրության բացումն իր խոսքով սկսեց հարթակի ղեկավար Մարիաննա Քաբաբյանն, ում ջանքերի շնորհիվ էլ հենց իրականություն դարձավ հայկականը միախմբելու մտահաղացումը.
«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք և հատկապես շնորհակալ եմ հայկական արտադրողի նկատմամբ ձեր ուշադրության համար, քանի որ հայկականը միշտ էլ նորաձև է, տարբերվող և որակով: Այսօրվանից մեկնարկում է ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև ապրիլի 7-ը, իսկ դրանից հետո բոլորիս սպասվում է Fashion show՝ գեղեցիկ համերգային ծրագրի ուղեցկցությամբ» , – ասաց Մարիաննան:
Լուսանկարներն Անդրանիկ Բեգլարյանի և Լիլիթ Այվազյանի

Ցուցադրությանը ներկա էին մի շարք պաշտոնավոր անձիք, այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, ով կիսվեց իր տպավորություններով.

«Սիրելի տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ բոլորիս ողջունել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, քանի որ այս ամենն իր մեջ ամբողջությամբ հայկականություն է պարունակում: Սա այնպիսի նախագիծ է, որի մասին պետք է իմանան նաև համաշխարհային շուկայում, իսկ հայկական արտադրանքի որակը, տեսքը, նորաձև լինելը կախված է հենց ձեզանից: Ցանկանում եմ խորհին շնորհակալություն հայտնել Տաշիր ընկերությանը՝ հանձին Անուշ Կարապետյանի, ով սիրով տրամադրել է այս հարթակը և կազմակերպում է նման հետաքրքիր միջոցառումներ: Ի դեպ, ուզում եմ շնորհավորել բոլորիս միամսյակը և առանց անհամեստության ասել, որ այս տոնական միամսյակը ես եմ ձեզ նվիրել սիրելի կանայք, մայրեր, աղջիկներ և տատիկներ»:
Դե ինչ, ավելացնեմ, որ ManeHblog-ն օրվա ինֆորմացիոն հովանավորն էր, ուստի շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և առաջարկում դիտել լուսանկարներն ու համոզվել, թե որքան գեղեցիկ էր կազմակերպված ամեն ինչ:
