Օրերս նորաձևության սիրահարները հավաքվել էին մասնակցելու TheOne Events-ի կողմից կազմակերպված 2nd Fashion Forum Yerevan-ին, որը տեղի ունեցավ Ibis Yerevan Center-ում:
Ֆորումի մասնակիցներն էին՝
Styling – Rène
Blogging – Lilith Har
Modeling – Seda Manukyan
Armenian Branding – Marianna Kababyan
Model – Anna Demirkhanyan
Design – Gayaneh Muradyan
Beauty – Image code
Բանախոսները քննարկեցին նորաձևությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց մասնակցեցին նաև forumin ներկա գտնվողները: Թե ե՞րբ է ձևավորվել նորաձևության աշխարհը, ի՞նչպես ճիշտ հագնվել, ստեղծել ոճ, ո՞րոնք են նորաձևության կարևոր գործառաույթները, ո՞վքեր են այն մարդիկ, որոնց շնորհիվ ձևավորվել է նորաձևությունը և այլ հարցեր, որոնք ստացան հստակ ու բովանդակալից պատասխաններ: Մի խոսքով, forum-ը բավականին հագեցած էր և կարող եմ ասել, որ հասավ իր բուն նպատակին: Այն հնարավորություն տվեց մասնակիցներին դառնալ ավելի տեղեկացված և օգտագործել սեփական կարողությունները ավելի ճիշտ առաջ շարժվելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում TheOne Events-ի հիմնադիր Էրիկ Ավետիսյանին՝ ManeHblog-ին վստահելու, ինֆորմացիոն հովանավոր ներկայացնելու, ինչպես նաև լավ ու ջերմ երեկոյի համար: Սպասենք հաջորդ ֆորումին, իսկ մինչ այդ դիտեք օրվա լուսանկարները:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի