+37496288287

ՎԻՈԼԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Գարունը թարմության , վառ գույների, փոփոխությունների եղանակ է, հատկապես նորաձևության շրջանում, քանի որ  բոլորս էլ հոգնել էինք սև ու գորշ գույներից և մռայլ եղանակից:

Շատերիս է հուզում այն հարցը, թե 2017թ.-ի գարնանը որ գույներն ու կտորներն  են ավելի ակտուալ, վերջապես ի՞նչ հագնել կամ  ի՞նչ աքսեսուար կրել յուրահատուկ ու տարբերվող տեսք ուենալու համար:

Այս հարցում մեզ օգնեց դիզայներ Վիոլիկ Քոչարյանը, ով ներկայացել է գարնանային իր նոր ու վառ հավաքածուով, որոնք մեկը մյուսից գեղեցիկ ու նորաձև են: Բացի այն, որ լուսանկարների միջոցով առաջին անգամ հավաքածուն կտեսնեք հենց ManeHblog-ում, Վիոլիկի հետ խոսեցի իր ստեղծած կրեատիվ հագուստների և աքսեսուարների ստեղծման մասին:

«Քանի որ շատերս էինք սպասում գարնանը, որոշեցի դուրս գալ մռայլ գույներից և ստեղծել այնպիսի հավաքածու, որը կոգեշնչի իմ հաճախորդներին: Այս անգամ օգտագործել եմ շատ գույներ՝ հիմքը դնելով կանաչի և կապույտի վրա, քանի որ  գարնանն այս գույներն ավելի են գերակշռում: Ինքս հոգնել էի սև ու մոխրագույն գույներից և չնայած նրան, որ սևը միշտ էլ ակտուալ է, միևնույնն է որոշեցի այս անգամ նոր գույներ ու թարմություն հաղորդել: Ինչ վերաբերում է ասքեսուարներին, պետք է ասեմ, որ  շատ տարբերվող պայուսակներ, կոշիկներ, կրծքազարդեր, ականջողներ եմ ստեղծել, որոնք համապատասխանում են հենց կարված հագուստներին»,- նշեց դիզայները:

Ինչպես անցած անգամ նշել էր Վիոլիկ Քոչարյանը, այս անգամ ևս, խոսելով կտորների ընտրությունից, նշեց, որ շատ է սիրում neoprene-ը, այդ իսկ պատճառով էլ հագուստի մի մասը կարված է հենց այդ կտորով, իսկ մյուսները կարված են  ավելի բարակ ու թեթև  Viskoza կտորից:

Վերջում, Վիոլիկը աղջիկներին խորհուրդ է տալիս զոհ չգնալ թրենդներին, բայց գոնե ինչ-որ չափով հետևել նորաձևությանը, կրել վառ գույներ, քանի որ գարուն է, իսկ դա նշանակում է , որ մենք պետք է մեր թարմությամբ գրավենք բոլորին:

Դե ինչ, առաջարկում եմ դիտել մեր թիմային աշխատանքը, իսկ հագուստները ձեռք բերելու համար այցելեք Տաշիր առևտրի կենտրոն՝ 4-րդ հարկ: https://www.facebook.com/byViolikQocharyan/?fref=ts

Լուսանկարիչ- Անդրանիկ Բեգլարյան

Model – Մարիշ Քոչարյան

Maku up, Hairstyle – H20 beauty lounge

DSC_9573

DSC_9575  

DSC_9547

DSC_9588

DSC_9595

DSC_9845

DSC_9827

DSC_9839

DSC_9686

DSC_9706

DSC_9739

DSC_9768

DSC_9780

DSC_9752

DSC_9808

DSC_9791

DSC_9680

DSC_9671

DSC_9626

DSC_9637

DSC_0050

DSC_0045

DSC_0036

DSC_0020

DSC_9878

DSC_9870

DSC_9904

DSC_9994

DSC_9989

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...