Օրեր առաջ` փետրվարի 3-ին, լրացավ ռուսական էստրադայի պայծառ կերպարներից մեկի`Վերա Բրեժնևայի 35 ամյակը:
Երգչուհին տոնական օրվա տրամադրությունն է կիսում հետաքրքիր ու ինքնատիպ լուսանկարներով:
Հոբելյանական օրվա առթիվ` Բրեժնևան ընտրել էր Dolce&Gabbana արտադրության` 2017 թվականի Mambo հավաքածուի կարմիր զգեստներից մեկը:
Հրապարակված լուսանկարներից կարելի է կռահել, որ տարեդարձն անցել է նույնքան վառ և գունեղ, որքան` ընտրված զգեստը:
Վերան, բոլոր բարեմաղթանքների համար իր շնորհակալությունն է հայտնել հարազատներին ու ընկերներին:
«Ես երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»-, նկարներից մեկում մակագրել է աստղը: