Այս անգամ սիրով ձեզ եմ ներկայացնում աղջկա, ով առանձնանում է ոչ միայն իր արտաքին տվյալներով, այլև՝ ներաշխարհով: Նրա ստեղծած ցանկացած look ուղղակի ստիպում է, որ աչքդ չհեռացնես նրանից՝ Սեդա Հարությունյան, ով մասնագիտությամբ լրագրող է և աշխատում է Հանրային Հեռուստաընկերությունում, սիրում է գրել բանաստեղծություններ՝ դրանց տալով փիլիսոփայական մոտեցում:
« Ես մտածում եմ, որ նորաձևության գլխավոր ու հիմնական բաղադրիչը ուսերի վրա դրած գլուխն ա, որը թափ տալուց չդատարկության արձագանքներ գոնե հեռվից գալիս են, իսկ թե ինչ կլինի գլխից ներքև, թող էդ ուսերի վրա դրած գլուխը որոշի, որի համար ես իրան երեքից հինգ րոպե ժամանակ եմ տալիս ամեն օր», – ահա այսպես նկարագրեց Սեդան նորաձությունը:
Դե ինչ խորհուրդ եմ տալիս դիտել նրա լուսանկարները և տեսնել, թե որքան յուրահատուկ ոճով է հանդես գալիս նա: