Սայաթ-Նովա 40 հասցեում, օրերս, իր դռները բացեց SIA FASHION խանութ-սրահը, որն արդեն իսկ որպես օնլայն շոփինգ գործում էր 7 տարի և ուներ իր հավատարիմ հաճախորդները:
Խանութ-սրահում ներկայացված են նորաոճ ու թրենդային հագուստներ, աքսեսուարներ, պայուսակներ և կոշիկներ: Ինքս շատ հավանեցի ամբողջ տեսականին, քանի որ SIA FASHION-ում շեշտը դրված է հարմարավետության և վերջին թրենդների վրա: Պետք է նաև նշել, որ խանութ-սրահը աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ և որակական բարձր հատկանիշներով, որի շնորհիվ էլ , տարիներ շարունակ, SIA FASHION-ը ձեռք է բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ:
Բացմանը ներկա էին խանութ-սրահի հիմնադիր Հայարփիի ընկերներն ու հարազատները, ովքեր սիրով եկել էին կիսելու նրա ուրախությունը: Ի դեպ, պաշտոնական բացմանը նրա կողքին էին նաև մի շարք աջակիցներ՝ MyLady Armenia, Furshet Planner, Mark Chocoberry, Yum Yum cakes , Cheers ballons , Sweetlana Ishkhanyan :
«SIA FASHION-ը ստեղծվել է 7 տարի առաջ և կրում է քույրիկիս անունը: Քանի որ ցանկանում էինք ավելի ընդլայնվել և ցուցադրել հագուստներն ու աքսեսուարներն արդեն խանութ-սրահում, ամուսինս մեր ամուսնության 3 ամսյակին ինձ նվեր մատուցեց: Շատ երջանիկ եմ, քանի որ շատ էի ցանկանում բավարարել հաճախորդներիս պահանջմունքներն ու ավելի հեշտացնել նրանց գնումներ կատարելը: Հույս ունեմ, որ SIA FASHION-ը կդառնա աղջիկների կողմից ամենասիրելի խանութներից մեկը, քանի որ մեր խանութ-սրահում բոլորն էլ կարող են գտնել իրենց ոճին համապատասխան որևէ իր»,- ինձ հետ զրույցում նշեց SIA FASHION-ի հիմնադիր Հայարփի Խուդավերդյանը:
Ի դեպ, SIA FASHION-ն առանձնանաում է նրանով, որ կարող եք կատարել նաև օնլայն գնումներ, այսինքն, բացի խանութ-սրահում առկա տեսականիից, կարող եք պատվիրել հագուստ և աքսեսուարներ՝ ցույց տալով ձեր նախընտրած լուսանկարները: Դե ինչ, ես կրկին շնորհավորում եմ և վստահություն հայտնում, որ SIA FASHION-ը կդառնա ամենասիրելիներից մեկը մեր քաղաքում:
Հասցե: Սայաթ- Նովա 40
Հեռ.: +37477129019
https://www.facebook.com/profile.php?id=100006061385680
https://www.facebook.com/siasiashopping/
https://www.instagram.com/siasiashopping/?hl=ru