+37496288287

ՌՈՒՍԱԿԱՆ էՍՏՐԱԴԱՅԻ ԿԱՅՍՐՈՒՀԻ ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

IMG_3582-19-01-17-05-57

Ռուսական էստրադայի կայսրուհի, սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան մարտի 5-ին Հայաստանում հանդես կգա «Մոնո» խորագիրը կրող հոբելյանական համերգով: Միջոցառման կազմակերպիչն է «Forpostart production»-ը, որը համագործակցում է երգչուհու հետ ավելի քան 10 տարի և Հայաստանում 2010, 2012 և 2015 թվականներին հասցրել է կազմակերպել ամենապանջված արտիստի երեք համերգները, որոնք անցել են մեծ հաջողությամբ:

Ռուսական էստրադայում քչերը կարող են համեմատվել Իրինա Ալեգրովայի հետ: Իր առաջին ելույթից 25 տարի անց էլ Ալեգրովան շարունակում է հավաքել լեփ-լեցուն դահլիճներ:

Հատկանշական է, որ Իրինա Ալեգրովան ունի հայկական արմատներ: Իրինա Ալեգրովայի ստեղծագործական գործունեության վրա մեծ հետք է թողել նրա հայրը` Ալեքսանդր Սարկիսովը, ով արվեստի նկատմամբ մեծ սեր է փոխանցել իր միակ ու սիրելի դստերը: Իրինայի հայրը ժամանակին փախչել է կրկես, որտեղ էլ սկսել է գործունեություն ծավալել: Աշխուժության և ձգտման համար նրան այնտեղ կոչել են «Ալեգրիս», իսկ հետո կրկեսային այդ մականունը նա դարձրել է իր համար հնչեղ ազգանուն: Հայրը նրա համար ընդմիշտ մնացել է որպես տղամարդու անկրկնելի կերպար: Եվ նա էլ եղել Իրինայի գլխավոր սերը: Նշենք, որ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը Իրինայի համար գրել է «Հոր ժպիտը» երգը: «Նա այն կատարում էր արցունքների միջից, հայրը ևս հուզվում էր, և, կարծում եմ, լալիս էր ամբողջ դահլիճը»,-վերհիշում է կոմպոզիտորը:

Մի քանի տարի առաջ Լոս Անջելեսի հանրահայտ «Կոդակ» թատրոնում, որտեղ տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը, Իրինա Ալեգրովան արժանցավ Armenian Music Awards հեղինակավոր մրցանակին՝ երաժշտական ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար՝ որպես հայազգի հանրահայտ ներկայացուցիչ: Դա Իրինա Ալեգրովայի համար մեծագույն ուրախություն և պատիվ էր: Այդ մրցանակը դրված է նրա տան ամենապատվավոր տեղում:

«Իմ առջև հսկայական դահլիճ էր, լեփ-լեցուն: Ես չէի կարողանում սկսել խոսել, որովհետև ինձ ծափահարում և ծափահարում էին: Շատ հուզիչ էր: Ես ասացի. «Որքա~ն հպարտ կլիներ իմ հայրը, եթե կարողանար տեսնել և լսել, թե ինչ է այսօր այստեղ կատարվում»: Հետո արդեն ընդհանրապես չկարողացա խոսել»,-վերհիշում է Իրինա Ալեգրովան:

Ընտանիքը երգչուհու համար մշտապես եղել և մնում է առաջին տեղում: Նրա համար օրինակ են ծառայել սիրելի ծնողները: Այդպես է նա դաստիարակել նաև դստերը և թոռանը:

Մի հետաքրքիր դրվագ ևս: Երգահան Իվան Բագրամովը Ալեգրովայի համար գրել է «Шайбу, шайбу» երգը, որը հոկեյիստները Վլադիսլավ Տրետյակի գլխավորությամբ ընդունեցին ցնծությամբ: Լեգենդար դարպասապահի օգնությամբ նկարահանվեց Ալեգրովայի և ռուսական հոկեյի աստղերի մասնակցությամբ տեսահոլովակ, որը համացանցում մեծ արձագանք ստացավ: Ի դեպ, հենց Տրետյակն էր նշում մեր հերոսուհու բնավորության կարևոր մի գիծ. «Եթե Ալեգրովան հոկեյիստ լիներ, նա անպայման հարձակվող կլիներ»: Ընդունված է համարել, որ «վախկոտները հոկեյ չեն խաղում», բայց և էստրադան էլ թույլերի տեղը չէ: Այստեղ էլ հաղթում ենք նրանք, ովքեր կարողանում են ռիսկի դիմել: Հենց Իրինա Ալեգրովայի նմանները:

«Մի վախեցեք փոխել կյանքը»,-երգում էր երգչուհի Լյուդմիլա Գուրչենկոն: Ալեգրովային այսօր շատերն են նմանեցնում լեգենդար Լյուդմիլա Մարկովնային:

Իրինա Ալեգրովան չի վախենում դժվարություններից և աշխատանքից, նա մշտապես շարժման մեջ է: Ստեղծագործական տարիների ընթացքում նա շրջել է ԱՊՀ ամբողջ տարածքով, մրսել է, ելույթ է ունեցել վատառողջ վիճակում, բայց երբեք չի գանգատվել: Տվել է հազարավոր կենդանի համերգներ լիակատար անշլագով, որոնց տոմսերը սպառվում են համերգից դեռ մի քանի ամիս առաջ: «Ես ամբողջ կյանքումս բանել եմ, ինչպես ծանրաքարշ ձի: Ինձ համար շատ կարևոր է, որ ես միշտ փող ունենամ: Ինձ համար չէ, ես ինձ վրա շատ քիչ եմ ծախսում: Ուրիշների համար: Նրանց կարող է փող պետք գալ, իսկ ես հանկարծ չունենամ»,-խոստովանել է երգչուհին:

Ալեգրովան մի երեկո զանգահարեց պոետ և երգահան Կոնստանտին Գուբինին, և անձամբ չճանաչելով նրան, հայտնեց իր երախտագիտությունը «Помолимся за родителей» երգի համար: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, որը վերաճեց լիակատար ստեղծագործական «Перезагрузка»-ի. այդպես անվանեցին նոր համերգային ծրագիրը, որն անցյալ տարի ուղղակի պայթեցրեց երաժշտական աշխարհը՝ բացահայտելով միանգամայն նոր Իրինա Ալեգրովային:

Այսօր Իրինա Ալեգրովան առաջվա պես շատ շրջագայում է, լի է նոր գաղափարներով և ակտիվորեն կազմում է ստեղծագործական նոր պլաններ: «Ես դեռ չեմ երգել վերջին քառատողը, ինձ սպասում են բազմակետեր»,-հնչում է նրա երգերից մեկում: Նա հիշողություններով չի ապրում, նա մշտապես առաջ է գնում: Այսպիսին է նրա համառ բնույթը: Նա մտադիր է ելույթ ունենալ, քանի դեռ հանդիսատեսը հաճախում է իր համերգներին, քանի դեռ իր կարիքը կա: Երբ նրան հարցրին, ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ նորից սկսվեր: Պատասխանն անկեղծ էր. «Չկեղծելով, ասեմ`չգիտեմ: Ես հավատում եմ Աստծուն և նրան, որ մեզ առաջնորդում է Աստված, իսկ ճակատագիրը տալիս է մեզ այն, ինչին մենք արժանի ենք»:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...