+37496288287

ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԴ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է. ՄԱՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

21-րդ դարում գնալով զարգացում է ապրում  դիմահարդարի մասանգիտությունը. այն պահանջված է հատկապես Հայաստանում, քանի որ մեր աղջիկները սիրում են միշտ լինել տարբերվող դիմահարդարմամբ՝ նույնիսկ ամենահասարակ օրերին:

Վերջերս,  ինձ համար բացահայտեցի դիմահարդար Մանե Աղաջանյանին. նա շատ տարբերվող ձեռագիր ունի և իրականացնում է ցանկացած հաճախորդի ցանկություն:  Դիմահարդարման թրենդների, անցած ճանապարհի և  հետագա ծրագրերի մասին խոսել եմ հենց Մանեի հետ:

-Ողջույն Մանե, կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին …

– Ողջույն… մասնագիտությամբ դիմահարդար – կոսմետոլոգ եմ և արդեն 4 տարի է, ինչ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով: Իմ աշխատանքի մեջ ես սիրում միշտ ստեղծել նորը. սիրում եմ տարբերվել և ներկայանալ նորովի: Ինձ համար երջանկություն է, երբ իմ կատարած աշխատանքով կարողանում եմ գոհացնել և, ինչու ոչ, վստահություն պարգևել իմ հաճախորդներին: Իհարկե, բացի դիմահարդարումից, ունեմ նաև շատ հոբբիներ. միշտ սիրել եմ երգել. հաճախել եմ դաշնամուրի դասընթացների: Սիրում եմ նաև զբաղվել սպորտով և փորձում եմ վարել առողջ ապրելակերպ: Միշտ ասել եմ և կասեմ, որ ինձ օրվա 24 ժամը բավական չէ զբաղվելու այն ամենով, ինչ սիրում եմ և ինչ կցանկանայի անել…. )))

-Ի՞նչպես որոշեցիր ընտրել դիմահարդարի ճանապարհը:

– Ինձ համար բավականին բարդ է պատասխանել այս հարցին, քանի որ երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կարող եմ ընտրել հենց այս մասնագիտությունը: Ուղղակի մի օր որոշեցի ու սկսեցի սովորել: Իհարկե, կլինեմ անկեղծ և կասեմ, որ սկզբում այդքան էլ չեմ սիրել աշխատանքս և չեմ էլ պատկերացրել, որ կարող եմ այսքան առաջ գնալ այս ոլորտում: Կարևորն այն է, որ ժամանակի ընթացքում հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել և սկսեցի լուրջ զբաղվել իմ աշխատանքով: Բոլորին թվում է, թե սա հեշտ աշխատանք է, բայց հեշտ աշխատանք չկա. պետք է շատ ուժ և համբերություն գործադրել՝ հաջողության հասնելու համար: Ոլորտը պահանջում է լինել աշխատասեր, , ձգտել միշտ տարբերվել, ունենալ վառ երևակայություն և, իհարկե, ձեռագիր, որը կլինի հենց քոնը:

– Դիմահարդարման մեջ ո՞ր ոճն է քեզ ավելի հարազատ և ի՞նչն է քեզ ավելի մոտիվացնում աշխատանքիդ մեջ:

– Առհասարակ, ես սիրում եմ բնական դիմահարդարումը և խորհուրդ եմ տալիս, որ բոլորը շպարվեն ավելի չափավոր: Ինձ համար ամենամեծ մոտիվացիան այն է, երբ տեսնում եմ հաճախորդներիս հիացած աչքերը՝ աշխատանքս կատարելուց հետո: Չկա ավելի լավ բան, քան այն, երբ  աշխատանքդ գնահատված է: Պետք է մշտապես կարողանաս արդարացնել այն մարդկանց սպասումները, ովքեր իրենց կարևոր օրվա տեսքը վստահել են հենց քեզ:

-Երբևէ մտածե՞լ ես սեփական գեղեցկության սրահ ունենալու մասին:

– Իհարկե, մտածել եմ. հույս ունեմ, որ մոտ ապագայում կունենամ իմ սեփական գեղեցկության սրահը, որն անպայման պետք է տարբերվի Հայաստանում գտնվող սրահներից: Դեռևս չեմ շտապում այդ հարցում, քանի որ աշխատում եմ շատ լավ գեղեցկության սրահում,  որտեղ բոլորն ինձ համար շատ հարազատ ու սիրելի մարդիկ են: Ի դեպ, նշեմ, որ աշխատում եմ HER STYLE սրահում, որը գտնվում է YEREVAN MALL-ում:

– Հայ աղջիկները սիրում են շատ շպարվել. ի՞նչ խորհուրդ կտաս , ի՞նչ անել տարբերվելու համար:

– Իրոք, մեր աղջիկներն առօրյա կյանքում սիրում են շատ շպարվել, որն ինձ համար և՛ անհասկանելի է , և՛ անընդունելի: Իհարկե, երբ ինչ-որ կարևոր առիթի ես պատրաստվում, պետք է շպարվես՝ տարբերվելու համար, բայց առօրյայում շատ շպարվելն ուղղակի անտեղի է: Ես, լինելով այս մասնագիտության մեջ, սիրում եմ բնական գեղեցկությունը և գնահատում եմ ավելի խնամված մաշկը:

– Ի՞նչ նոր ծրագրեր ու մտահաղացումներ ունես, որոնց մասին կցանկանայիր պատմել կամ կիսվել: 

-Այս տարի ունեմ շատ նպատակներ և մտահաղացումներ… Համագործակցություններ կլինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչների և մոդելների հետ: Արդեն սկսել եմ համագործակցություններն ու  շուտով Ձեզ կներկայացնեմ իմ նոր աշխատանքները: Խոստանում եմ այս տարի լինել ավելի ակտիվ և արդարացնել բոլորի սպասումները:

– վերջում , 2019-ը նոր է սկսվել և բոլորիս հետաքրքիր է դիմահարդարման այս տարվա տենդենցները, գույներն ու հիմնական ոճը։ Ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչպես շպարվել 2019-ին:

-Այս տարվա թրենդները բավականին տարբերվող են. նորաձև են վառ երանգները, ինչպես նաև glitter-ները: Շրթներկի կարմիր երանգները նույնպես շատ ակտուալ են 2019-ին: Իհարկե, պետք է հետևել նորաձևությանը, բայց, դրա հետ մեկտեղ, պետք է հասկանալ, որ նորաձև է այն, ինչ համապատասխանում է քո ոճին: Ամեն մարդ ինքն է իր համար ստեղծում կերպար: ՁԳՏԵՔ ՏԱՐԲԵՐՎԵԼ ԵՎ ԼԻՆԵԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ…

Մանեն HER STYLE սրահում մատուցում է հետևյալ ծառայությունները՝

Դիմահարդարում, կոսմետոլոգիա, տատուաժ, թարթիչների լիցք: Ինչպես նաև կարող եք գրանցվել դասընթացների համար: 

Հեռ./ 093308722

Հասցե / Արշակունյաց 34 (Yerevan mall), HER STYLE 

Instagram` https://www.instagram.com/beauty_by_aghajanyans/?hl=ru

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...