Ինչպես արդեն նշել էի, փորձել եմ հետևել մի քանի Fashion blogger-ների, ովքեր Հայաստանում արդեն իսկ իրենց տեղն ու դիրքն ունեն և թելադրում են նորաձևության իրենց կանոնները: Այսօր ManeHblog-ը կանդրադառնա fashion blogger Mary Marty-ին, ով 18 տարեկան է, բայց արդեն իսկ հետևում է նորաձևության միտումներին և վերջին թրենդներին: Հայաստանը շատ է սիրում. եկել է սովորելու նպատակով:
«Ինձ միշտ ոգեշնչել են բլոգերները, բայց սեփական բլոգ ունենալու մասին սկսեցի մտածել 3 տարի առաջ : Առաջին հերթին ինձ գրավում է լուսանկարը, քանի որ մի քանի տարի հետո կարող ես գտնել այն, նայել ու ժպտալ: Ինձ համար շատ կարևոր է նաև մոտիվացնել մարդկանց, դրա համար էլ շարունակում եմ զբաղվել բլոգինգով: Կան շատ մտքեր, որոնց մասին շատ շուտով բոլորը կիմանան: Զարմանալի է, բայց ես ամենափոքր հասակից էլ սիրել եմ գեղեցիկ հագնվել, տարբերվել: Մայրիկս միշտ լուսանկարներ է ցույց տալիս և պատմում է, որ ես ինքս եմ ինձ համար հագուստներ ընտրել: Դպրոցում միշտ բազմաթիվ կոմպլիմենտներ էի ստանում, քանի որ ամեն օր տարբեր ձև էի մատուցում հագուստս ու ոճս: Այս ամենից հետո հասկացա, որ ցանկություն ունեմ զբաղվել ինձ հոգեհարազատ գործով: Նախընտրում եմ Street style ոճը՝ համադրված դասականի հետ: Վստահ եմ, որ մեկ տարվա ընթացքում ոճս նորից կվերափոխվի և դա հիասքանչ է: Երևանում շատ հեշտ է աչքի ընկնել, այստեղ նկատում են տաղանդավոր ու տարբերվող մարդկանց»:

Վերջում, բլոգերը աղջիկներին խորհուրդ տվեց միշտ ինքնավստահ լինել, քանի որ բոլորս տարբեր ենք, պետք չէ կրկնվել ու կրել նույն հագուստը:

Чем страннее вас назовут, тем прекраснее вы есть…. Mary Marty