Ինձ համար մի փոքր անծանոթ թեմայի մասին եմ այսօր Ձեզ պատմելու: Հրավիրված էի Tizziano` մասնակցելու Մարի Սարիկյանի «Մայրիկի օրագիր»-ը գրքի փակ բրանչին, որի ընթացքում մոտիվացվեցի գեղեցիկ մայրիկների հետ, գրքից ոգեշնչվեցի և որոշեցի, որ ես էլ չեմ վախենա մամա լինելուց )))
Ինչ խոսք, օրվա ընթացքում հասկացա, թե ինչքան կարևոր է տիրապետել բոլոր գաղտնիքներին՝ մինչ մամա դառնալը, քանի որ դեպրեսիան, այս դեպքում, ավելի քիչ կլինի: Ասածս այն է, որ եթե կան մայրիկներ, ովքեր հղիության ընթացքում են կամ արդեն բալիկ ունեն, և չգիտեն, թե ինչպես պետք է զբաղվել փոքրիկի և իրենց խնամքով և ոչ միայն, ապա այս հարցերի պատասխանը կգտնեն, իհարկե, «Մայրկի օրագիր»-ը գրքում, որտեղ հեղինակը՝ Մարի Սարիկյանը կիսվել է իր կյանքի փորձով, ինչպես նաև հմուտ մասնագետների խորհուրդներով ստեղծել է գիրքը:
Բրանչին ներկա էին մի շարք հայտնի մայրիկներ, ովքեր զրույցի ընթացքում կիսվեցին իրենց անցած ճանապարհով. պետք է ասեմ, որ նույնիսկ հմուտ մայրիկներին այս գիրքը հետաքրքրեց, քանի որ և՛ շատ բովանդակալից է, և՛ գեղեցիկ դիզայն ունի, և՛ կարող է հանդես գալ որպես նվեր: Օրինակ ես` իմ շրջապատում հիմա ունեմ 3 հղի ընկերուհի և ,վստահ եմ, որ իրենց համար սա ամենահետաքրքիր ու կարևոր նվերն է լինելու:
Մի խոսքով, շնորհակալ եմ նաև գեղեցիկ ու համեղ հյուրասիրության, լավ մթնոլորտի, գեղեցիկ նվերների և ջերմության համար: Շնորհավորում եմ Մարիին և հիշեցնում Ձեզ , որ սեպտեմբերի 29-ին ՝ Moscafe-ում, ժամը 14:00-17:00-ն տեղի կունենա «Մայրիկի օրագիր»-ը գրքի շնորհանդեսը: