Հունիսի մեկին UNO SHOES-Ն իր նոր ու ընդարձակ դռները բացեց հյուսիսային պողոտա 5 շենք, 186 տարածքում:
Հայաստանում UNO SHOES-ը գործում է 2005 թվականից. 21 խանութ-սրահ գործում է Հայաստանում, որից 4-ը գտնվում են մարզերում և ևս 8-ը՝ Վրաստանում:
ԻՆձ հետ զրույցում UNO SHOES խանութ-սրահի կոմերցիոն բաժնի ղեկավար Ասյա Գալստյանն ասաց, որ UNO SHOES-ի հաճախորդներին մշտապես սպասվում են անակնկալներ.
«UNO SHOES-ը ներկայանում է կոշիկների և տարբեր աքսեսուարների տեսքով, որոնք ներկրված են արտերկրից: Ունենք նաև հայկական արտադրանք, բայց չենք կենտրոնացել միայն տեղական արտադրանքի վրա: Պետք է ասեմ, որ խանութում կան David Jones և այլ բրենդային մոդելներ, որոնք նորաոճ են, թրենդային և ունեն գունային գեղեցիկ ու տարբերվող համադրություն»,- ասաց բաժնի ղեկավարը՝ հավելելով, որ UNO SHOES-ն իր գնային ցածր քաղաքականությամբ համադրված է բարձր որակով ու հասանելիությամբ:
Բացելով գաղտնիքները՝ Ասյան նաև ասաց, որ շուտով UNO SHOES-ն իր դռները կբացի նաև ՌԴ-ում, բացի այդ, սեպտեմբեր ամսից խանութ-սրահը համագործակցելու է հայտնի հայ ոճաբանի հետ և ներկայացնելու է համատեղ աշխատանքներ:
Դե ինչ, ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ UNO SHOES խանութ-սրահի հաճախորդներին և առաջարկում դիտել օրվա լուսանկարները: