+37496288287

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ» ՆՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

17454762_1271980922879120_1619613007_o
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկներիխանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջերս բեմադրված «ԱմանորըՆազարի մոտ» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և հանդիսատեսի պահանջով Դուրյանը սկսեց աշխատել նոր ներկայացման վրա:
«Երեխաները շատ սիրեցին «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը, մինչև այսօր հեռախոսազանգերը չեն դադարում, հանդիսատեսը մանկական ներկայացում է պահանջում: Պատրաստեցինք նոր ներկայացում: Բեմադրությունը Նարեկ Դուրյանինն է: Ներկայացման մեջ ներառված է 5-6 մանկական երգ, որոնք հեղինակել է հենց Դուրյանը: «Տիկնիկների խանութ»-ի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, բայց կան նաև այլ հերոսներ»,-տեղեկացնում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Գործողությունները տեղի են ունենում տիկնիկների խանութում: Երբ բոլորը քնում են, տիկնիկներն արթնանում են ու ապրում իրենց կյանքով: Ու..հեքիաթը սկսվում է: Ուսուցողական և յուրահատուկ այս ներկայացման մեջ ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման մեջ ներգրավված են Նարեկ Դուրյանի ուսանողները, որոնց մանուկ և պատանի հանդիսատեսը հասցրել է սիրել:
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային հեքիաթները և, այնուամենայնիվ, պետք է 21-րդ դարի շունչ մտցնենք դրանց մեջ: Այսինքն` ժամանակակից դարձնենք դրանք, որ 21-րդ դարի երեխան կարողանա մեկ ժամ նստել, լարված դիտել և սիրել հերոսներին: Ի դեպ, մեծերը ևս մեծ հաճույքով կդիտեն ներկայացումը»,- հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:
Պրեմիերայից հետո «Տիկնիկների խանութ»-ը կհամալրի «Բոհեմ»-ի խաղացանկը` ամեն շաբաթ և կիրակի ցուցադրվելով թատրոնի բեմում:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...