
Այսուհետ, Նաիրիանի բուտիկներում հասանելի է ընկերության նորարարական բանաձևը՝ Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով։ Հակապիգմենտային, մաշկի մուգ հետքերը նվազեցնող և մաշկը սպիտակեցնող խնամքի բանաձեւը Նաիրիանի լաբորատորիան մշակել է հաճախորդների առաջարկների եւ բնական կոսմետիկայի շուկայի ուսումնասիրման արդյունքում։
Մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված C վիտամինով Սպիտակեցնող շիճուկն արդյունավետ պայքարում է մաշկի պիգմենտների ու հետքերի դեմ, պայծառացնում ու սնուցում է մաշկը։ Նորարար բանաձեւի շնորհիվ այս շիճուկն ունի երկշերտ կառուցվածք, որը նպաստում է գունաբացող բաղադրիչների առավելագույն ներթափանցմանը եւ խորապես կերպարանափոխում է մաշկը:
Շիճուկի բաղադրիչների ընտրության հարցում Նաիրիանը համագործակցել է Երևանի պետական համալսարանի միկրոբիոլոգիայի ամբիոնի հետ՝ լաբորատոր պայմաններում փորձարկելու բերենիկեի, թթենու տերևի ու գնարբուկի մզվածքների սպիտակեցնող հատկությունները։«Նաիրիանի լաբորատորիան ինձ երբեմն փորձարարական ինստիտուտ է հիշեցնում, քանի որ այստեղ մշտապես որոնում ենք նոր բանաձեւեր՝ պահպանելու եւ խնամելու մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։ C վիտամինով Սպիտակեցնող շիճուկը մեր առաջին ձեռքբերումը չէ, եւ, անշուշտ, վերջինը չի լինի։ Բայց այս շիճուկում մենք փորձել ենք ներդնել բնության առավելագույն ուժը, որ մեր սիրելի հաճախորդների համար արդյունքը լինի արագահաս, եւ հետքերից մաքրված նրանց մաշկը փայլի երիտասարդությամբ։ Շնորհակալ ենք մեր բոլոր կամավորներին, ովքեր օգնեցին փորձարկումներն իրականացնել․ ասեմ, որ շիճուկի վերջնական բանաձևի ստացումը մեզնից գրեթե երկու տարի պահանջեց»,- ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:
Վիտամին С-ն բնական կոսմետիկայում հայտնի հակաօքսիդիչ եւ հակապիգմենտային բաղադրիչ է, օգնում է պայքարել կնճիռների դեմ եւ ավելացնում է մաշկի առաձգականությունը։ Այն ակտիվորեն մասնակցում է կոլագենի սինթեզման ընթացքին, ունի մաշկի մուգ հետքերը նվազեցնելու և լաքաները գունաբացելու հատկություններ:
Բանաձեւի մյուս կարեւոր բաղադրիչն արբուտինն է, որը ստացվում է բնական ճանապարհով արջախաղողի տերեւներից եւ գերպիգմենտացիայի ժամանակ դանդաղեցնում է մելանինի (բնական պիգմենտ, որն արտադրվում է մաշկի հատուկ բջիջներում մաշկը արևից պաշտպանելու համար եւ կարող է ունենալ տարբեր երանգներ) սինթեզի ընթացքը։ Պարբերական կիրառման դեպքում արբուտինը, ինչպես նաեւ բերենիկեի, թթենու եւ գնարբուկի մզվածքները օգնում են նվազեցնելու տարիքային հետքերը, մուգ բծերը, պեպեններն ու արեւայրուքից առաջացած հետքերը՝ միաժամանակ փափկացնելով եւ սնուցելով մաշկը։
Բանաձեւում ներառված մասուրի յուղը, բարելավում է մաշկը՝ հաղորդելով դեմքին անզուգական լուսավորություն: Մասուրը վիտամին С-ի քանակությամբ գերազանցում է անգամ կիտրոնին: Պարունակում է В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, պեկտին, կենսական ճարպաթթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում:
C վիտամինով Սպիտակեցնող շիճուկի բանաձեւի մյուս բաղադրիչները՝ բերգամոտի, խորդենու եւ նարնջի եթերայուղերն ավելացնում են մաշկի պարզությունն ու չեզոքացնում ազատ ռադիկալները, որոնք մաշկի վաղահաս ծերացման պատճառներից են:
Նաիրիանի նոր բանաձեւն առայժմ հասանելի է միայն ընկերության երևանյան բուտիկներում, սակայն շուտով այն կներկայացվի նաև մի շարք միջազգային շուկաներում։
Ինչպես Նաիրիանի մյուս բոլոր ապրանքները, այս շիճուկը նույնպես չի պարունակում պարաբեններ, հանքային յուղեր, հիդրոքինոն, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր և այլ վնասակար նյութեր: Շիճուկի բոլոր բաղադրիչները բնական եւ կենսաքայքայվող են:
Նշեմ նաև, որ 2012-ին հիմնադրված Նաիրիանը առաջին հայկական 100% բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձեւերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների եւ մանրակրկիտ գիտական հետազոտության վրա: Ընկերությունը մշակել է կոսմետիկական լուծումների համապարփակ շարք մաշկի բոլոր տեսակների եւ խնդիրների համար` մոտ 60 անուն ապրանք, որոնք հանրությանը ներկայացվեցին 2015թ հոկտեմբերին՝ 4 տարվա գիտահետազոտական աշխատանքից հետո: Դրանք երբեւէ չեն պարունակում վնասակար քիմիական նութեր, արհեստական բույրեր կամ ներկեր: Բաղադրիչների շուրջ 70%-ը ստացվում է Կոտայքի մարզում գտնվող Նաիրիանի էկոլոգիապես մաքուր տնտեսությունից մինչեւ 100կմ. շառավղով տարածքից: Ընկերության հիմնադիրներ Արա և Անահիտ Մարկոսյանները հայրենադարձներ են, ովքեր մինչ այդ 23 տարի ապրել և աշխատել են ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Վերամշակումն ու վերօգտագործումը, ինչպես նաեւ գյուղական համայնքի կառուցումն ու աշխատատեղերի ստեղծումը ընկերության աշխատաոճի հիմնարար սկզբունքներն են: Նաիրիանը ձգտում է ներառել Հայաստանը բնական կոսմետիկայի միջազգային քարտեզում՝ ստեղծելով գեղեցկության եւ խնամքի առողջ ու արդյունավետ միջոցներ: Վերցնելով բնությունից լավագույնը՝ Նաիրիանը գիտության միջոցներով տրամադրում է ձեզ կատարելապես բնական կոսմետիկական միջոցներ, մտքում` ձեր գեղեցկությունը, սրտում՝ ձեր առողջությունը: Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Վրաստան, Կանադա և Հոնգ Կոնգ:
Ավելին՝
www.nairian.am
www.facebook.com/nairiancosmetics
https://www.instagram.com/nairiancosmetics/