Օրերս, ասիական խոհանոցի սիրահարների համար Մաշտոց 31 հասցեում բացվեց DRAGON GARDEN FAMILY RESTAURANT -ը, որտեղ բացի հետքրքիր ու համեղ ուտեստներից, կարող եք վայելել մոնղոլական ծագում ունեցող, բայց այսօր արդեն չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը՝ HOT-POT:
DRAGON GARDEN FAMILY RESTAURANT -ի առաջին հարկում դուք կարող եք առանձնանալ ձեր մտերիմների և հարազատների հետ, վայելել լավ երաժշտություն, համեղ ուտեստներ, իսկ VIP սրահում դիտել ֆիլմեր, անկացնել հետաքրքիր միջոցառումներ: Ի դեպ, այսուհետ DRAGON GARDEN-ում տեղի ունեցող ցանկացած միջոցառում կլուսաբանվի ManeHblog-ի կողմից:
Այս գեղեցիկ վայրի մասին խոսեցի ռեստորանի տնօրեն Սյուզի Մելիքյանի հետ, ով սիրով ներկայացրեց HOT-POT-ի պատմությունն ու ասաց, որ սա ընտանիքի անդամների և հարազատների հետ անցկացնելու ամենահարմար վայրն է.
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Հայաստանում HOT-POT կարող եք համտեսել միայն DRAGON GARDEN-ում, որն արդեն ունի հազար տարվա պատմություն: Այս ուտեստի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ դուք ձեր ձեռքով պատրաստում եք ձեր քիմքին համապատասխան սոուսը, ընտրում եք բաղադրիչները, եփում եռացող արգանակով կաթսայում, իսկ այնուհետև՝ վայելում: Բացի այդ, մենք առաջարկում ենք ոչ միայն համեղ, այլև օգտակար սնունդ, որոնք հագեցած են վիտամիններով: DRAGON GARDEN-ում այսուհետ կլինեն հետաքրքիր միջոցառումներ, որի ականատեսը կլինի նաև ManeHblog-ը: Սիրով սպասում ենք բոլորին և հավատացնում, որ այստեղ դուք կարող եք վայելել ձեր հանգիստը և համտեսել համեղ սուշիներ, աղցաններ և տաք ուտեստներ»:
Դե ինչ, սիրով ևս մեկ անգամ շնորհավորում եմ և հավատացնում, որ այստեղ ամեն ինչ շաաաաատ համեղ է: ))) Ի դեպ, հունիսի 17-ին Dragon Garden Family Restaurant-ը ներկայացնում է ամենաերկար ռոլը: Կարող եք գալ, համտեսել և վայելել ձեր օրը:
https://www.facebook.com/Dragongarde/?fref=ts
Հասցե:Մաշտոց 31
Հեռ.: 060-757 588