Օրերս, Մանթաշով ակումբի անդամներն այցելեցին SALI արտադրամաս: «Մանթաշով» գործարարների միությունը միավորում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս գործուներություն ծավալող հայ գործարարներին
Ներկաներին հիմնադիրները ներկայացրեցին արտադրամասի 30 ամյա պատմությունը, իրականացվող գործառությունները և պատասխանեցին գործարարների հարցերին:
Բոլորը շատ տպավորված էին, քանի որ արտադրամաս այցելելուց հետո միայն հասկացան, թե ինչ հսկայածավալ աշխատանք է իրականացվում SALI թիմի կողմից:
SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին:
SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի:
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների:
SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 120 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:
Ավելին կարդա՝ https://www.sali.am/am/about-us
https://www.facebook.com/salishoes
https://www.instagram.com/sali_armenia/