+37496288287

ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲՐԱՆՉ՝ PANATSEA CAFE & RESTAURANT-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ հայտնվում եմ մայրիկների ջրջապատում, մոտիվացվում ու հասկանում եմ, որ չկա աշխարհում ավելի կարևոր բան կնոջ համար, քան մայր լինելը։

ՀՀ քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ին, մայրաքաղաքի սիրված սրճարաններից մեկում՝ Panatsea café&restaurant-ում  «Բարև մայրիկ»-ը և Lilevents-ը հերթական գեղեցիկ բրանչն էին կազմակերպել: Այս անգամ կանացի այս միջոցառման թեման մայրիկների և խնամքի վերաբերյալ էր, դե իսկ հյուրերի թվում էին ճանաչված նորաթուխ ու ստաժավոր մայրիկներ, հայտնի բլոգերներ, կանացի և մանկան խնամքի հետ անմիջական կապ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համեղ հյուրասիրության մասնիկն էր կազմում Parizyan’s jelly ընկերությունը: Կարծում ենք՝ լուսանկարից անգամ կարելի է գայթակղվել այս անչափ համեղ տորթ-ժելեներից: Միջոցառման հյուրերն էլ այս համեղ, միևնույն ժամանակ դիետիկ դեսերտի հանդեպ անտարբեր չմնացին, իսկ հետագայի համար ստացան 30% զեղչի հնարավորություն:

Բացի համեղ հյուրասիրությունից, կանացի ջերմ զրույցներից, հյուրերին սպասվում էին նվերներ:

Հայտնի մայրիկները միշտ պետք է խնամված լինեն, ուստի նորաբաց Paint Nail Studio-ն հյուրերին պատրաստել էր նվեր-քարտեր: Ի դեպ, մատնահարդարման այս սրահը մայրիկների համար իդեալական վայր է, քանի որ այստեղ կա նաև մանկական սրահ. մինչ մայրիկները կհարդարեն իրենց եղունգները, երեխաներն իրենց չեն անհանգստացնի:

Շատերին հայտնի Make up Atelier ընկերությունը միջոցառման հյուրերին պրոֆեսիոնալ դիմահարդարման պարագաներից օգտվելու համար զեղչի քարտեր նվիրեց:

Մանկական ապրանքներ ներկայացնող HIPP Armenia ընկերությունը հայտնի մայրիկներին նվիրեց երեխաների խնամքի որակյալ պարագաներ:

Շատ մայրիկների կողմից սիրված ճապոնական տակդիրներ ներկայացնող Marries Armenia ընկերությունն էլ, որը բրանչի հովանավորներից էր, մայրիկներին նվերներ էր պատրաստել:

Fol Pharm ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Le Petit Olivier  և Lovea ֆրանսիական խնամքի բնական միջոցները բրանչի մասնակիցներին ևս գեղեցիկ նվերներ էր պատրաստել: Դե իսկ մայրաքաղաքի սիրված և ճանաչված կանացի ֆիթնես-ակումբներից մեկը՝ InShape-ը ներկաներին ուրախացրեց իր նվեր-քարտերով:

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...