Էսթետիկ բժշկության մեջ, երևի թե , ամենապահանջված պրոցեդուրան մազահեռացումն է:
Ես գիտեմ, որ երբ խոսքը վերաբերում է անցանկալի մազածածկույթից ազատվելու հարցին, ինչպես ես՝ ժամանակին, այնպես էլ շատ կանայք և աղջիկներ ուղղակի հաճախ չեն կողմնորոշվում՝ ընտրել մեթոդը, կլինիկան, բժշկին, թե հստակ սարքավորումը: Դեմքի և մարմնի շրջանում անցանկալի մազերից մեկընդմիշտ ազատվելու համար մենք փորձում ենք բոլոր հնարավոր մեթոդները, սակայն, միշտ չէ որ հասնում ենք ցանկալի արդյունքի։
Ամենատարբեր կլինիկաների հետ համագործակցության փորձ ունենալով, մազահեռացման ամենատարբեր մեթոդներ փորձելուց հետո ուզում եմ այսօր կիսվել իմ վերջնարդյունքներով, խոսել մազահեռացման ամենակարևոր նրբություններից:
Ժամանակակից բժշկության մեջ լայն կիրառություն գտած մազահեռացման հիմնական տարբերակներն են լազերային, ֆոտո, էլետրո էպիլացիայի մեթոդները:
Քանի որ Էպիլյացիայի բոլոր այն միջոցները, որոնք առաջարկում են մազերի հեռացում դրանք պոկելու միջոցով (բիոէպիլացիա, էլեկտրոէպիլացիա և այլն), բավականին ցավոտ են ու հաճախ ուղեկցվում են մաշկի մեջ ներաճած մազերի խնդրով, մենք դրանք կշրջանցենք և կխոսենք հիմնականում լազերային և ֆոտոէպիլացիաների մասին:
Կախված օրգանիզմի առանձնահատկություններից, հորմոնալ ֆոնից և կենսակերպից՝ յուրաքանչյուրը կարող է ընտրել, էպիլացիայի այս 2 տեսակներից որն է իր համար ամենաարդյունավետ և նախապատվելի մեթոդը: Ես իմ փորձի հիման վրա հասկացել եմ, որ նախընտրում եմ ֆոտոէպիլացիայի մեթոդը, ինչը իրականացվում է ինտենսիվ իմպուլսային լույսի կիրառմամբ:
UVENTA եվրոպական կոսմետոլոգիայի կլինիկայի բացման պահից մազահեռացում իրականացնում եմ միայն այնտեղ: Յուվենտայում ֆոտոէպիլացիայի համար կիրառվում է AURA intense pulsed light սարքավորում. այն բացարձակապես անվտանգ է բոլոր տիպերի մաշկերի համար: Եվ մի փաստ ուզում եմ առանձնացնել դոկտորի տված տեղեկատվությունից. պրոցեդուրան կարելի է անցնել անգամ հիպերպիգմենտացիայի և արևայրուքի ժամանակ: Բայցի այդ, սարքավորումը նաև էֆեկտիվորեն ներգործում է բոլոր տեսակի մազերի հետ, ինչպես նաև հարթեցնում և ձգում է մաշկը:
Այսքանը ֆոտոէպիլացիայի մասին: Սակայն, ես գիտեմ, որ Երևանում լազերային էպիլացիան ավելի պահանջված է, ուստի անհրաժեշտ եմ համարում Ձեզ ներկայացնել նաև լազերային էպիլացիային վերաբերող օբյեկտիվ տեղեկատվություն:
Uventa եվրոպական կոսմետոլոգիայի կլինիկան իր հաճախորդներին ներկայացնում է մազահեռացում լազերի միջոցով, որը շուրջ 40 տարի ակտիվ գործածություն ունի էսթետիկ բժշկության ոլորտում։
Պրոցեդուրան կատարվում է միակը Հայաստանում գերմանական Ascleption ընկերության MeDioStar NeXT PRO վերջին սերնդի՝ 2019 թ․-ի սարքավորման միջոցով։ Սա կատարելագործված լազերային մազահեռացման սարքավորում է, որն իր մեջ ներառում է երեք տեսակի լազերներ (հիբրիդ)՝ ոսկե ստանդարտ համարվող ալեքսանդրիտային, դիոդային և նեոդիմային: Շնորհիվ ճառագայթների տարբեր երկարություններ այն արդյունավետ է և՛ մուգ, և՛ բաց մազերի, մինչև անգամ աղվամազերի դեպքում:
Մեթոդը ոչնչացնում է մազի ֆոլլեկուլը՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները՝ այսպիսով դադարեցնելով անցանկալի մազերի աճն ու բարելավելով մաշկի էսթետիկ գեղեցկությունը։ Շնորհիվ հատուկ սառեցման համկարգի՝ միջամտությունը բաձարձակապես անցավ է, դրան է նպաստում նաև հատուկ գելի օգտագործումը, որը բժիշկը քսում է պացիենտի մաշկին՝ միջամտությունը սկսելուց առաջ։ Հարկ է նշել, որ միջամտության արդյունքում ազդեցությունն ընկնում է միայն ակտիվ աճի շրջանում գտնվող ֆոլլեկուլների վրա, հետևաբար՝ այն ֆոլլեկուլները, որոնք ազդեցության չեն ենթարկվել, ոչնչանում են պրոցեդուրայի պարբերական, որոշակի ընդմիջումներով կրկնելու դեպքում։ Ցանկալի արդյունքը տեսանելի է դառնում արդեն 6-8 այցերից հետո։
Եկեք ֆիքսենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է բանիմաց բժիշկ-կոսմետոլոգի գործոնը և որակյալ ֆունկցիոնալ ապարատի առկայությունը:
Պետք է նշեմ, որ Յուվենտայում ներկայացված են եվրոպական տեխնոլագիաների վերջին նվաճումները, իսկ կլինիկայի ծառայությունները մշակված են այնպես, որ որակ-գին հարաբերակցությունում միշտ մեծ չափաբաժինը զբաղեցնում է որակը, այդուհանդերձ մնալով հասանելի տարբեր հատվածների համար:
Դե ինչ, արդեն գիտեք մեծագույն խնդիրներից մեկի` մազահեռացման, լուծման ճիշտ հասցեն:
Կորյուն 3՝ Յուվենտա եվրոպական կոսմետոլոգիայի կլինիկա