+37496288287

ՀՀ-ՈՒՄ ԱՎԻԱՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայությունն ընդլայնելու է սահմանները

Արդեն իսկ հասանելի է ավիաուղևորների իրավունքների պաշտպանության բոլորովին նոր՝ Passenger.am (ես ուղևոր եմ-անգլերեն) օնլայն առցանց համակարգը: Հայաստանում ներդրված այս ծառայության նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Բոլոր գործընթացները կատարվում են օնլայն տիրույթում:

Առանձնահատուկ շեշտենք, որ նախաձեռնությունը վերաբերում է միայն դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքին: ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթը ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում, որոնք շարադրված են կայքում: Passenger.am օգնելու է ուղևորներին օրինախախտ ավիափոադրողից հնարավոր փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում: Ի դեպ, Passenger.am-ի նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը բազմիցս բախվել է ոլորտի հետ կապված բազում խնդիրների, ինչն էլ հենց հիմք է դարձել ստեղծելու այս համակարգը:

Ծառայությունը գրանցված է հենց Հայաստանում: Passenger.am-ի իրավական թիմին հնարավոր է դիմել առցանց՝ տրամադրելով ամբողջական տեղեկատվություն կապված թռիչքի հետ: Ավիաուղևորից նախապես չի գանձվում գումար՝ ծառայությունից օգտվելու համար: Հայկական նոր ստարտափի հեղինակները հետագայում նպատակ ունեն ընդլայնել ծառայությունը՝ այն դարձնելով համաշխարհային բրենդ: Passenger.am-ը զբաղվելու է նաև ավիաուղևորների իրավագիտակցության բարձրացմամբ՝ թռիչքներ կատարելիս մարդկանց տեղեկացնելով սեփական իրավունքների մասին: Passenger.am-ը կօգնի խնայել ժամանակն ու նյարդերը, խուսափել ավիաընկերությունների հետ վարչական ընթացակարգերի և բանակցությունների քաշքշուկից և ստանալ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում: Կոնտակտային էլեկտրոնային հասցե՝ admin@passenger.am

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...