«Yerevan Mall»-ը վեց տարեկան է… այս վայրը ստեղծված է ոչ միայն գնումներ կատարելու համար, այլև այն մշտապես ապահովում է և շարունակում է ապահովել Ձեր լավ ժամանցը՝ սկսած մի շարք միջոցառումներից, խաղարկություններից, անակնկալներից, որոնք 6 տարիների ընթացքում անսպառ են և , իհարկե, շարունակական:
Դե ինչ, տոնական երեկոն լի էր բազում անակնկալներով ու հաճելի պահերով: Mall-ի հաճախորդների համար կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ՝ խաղարկություն, հյուրասիրություն, պարային համարներ և այլ հաճելի նվերներ:
16:00-ից սկսած բոլոր կինոմանները մասնակցեցին MovieQuiz-ի, որի ընթացքում շահեցին ԿինոՊարկի տոմսեր և այլ նվերներ:
Ոճային տղամարդիկ հնարավորություն ունեցան օգտվել Կարո Աբաչյանի BarberShop-ից ` ստանալ գեղեցիկ և նորաձև սանրվածք, նվերներ և կոկտեյլային հյուրասիրություն:
Կանանց և աղջիկների համար Rouge և MAC ընկերությունները կազմակերպել էին անվճար խնամքի և դիմահարդարման ծառայություններ:
Իսկ երիտասարդները մասնակցեցին մյուզիքլի և խաղերի՝ ստանալով բազում շահումներ:
«Yerevan Mall»- ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց , որ Mall-ի տարբեր անկյուններում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ՝ օրը հիշարժան և անակնկալներով լի դարձնելու համար.
«Մեր հովանավորների՝ KinoPark-ի , Coca-Cola-ի, Rouge- ի, MAC-ի, Կարո Աբաչյանի հետ կազմակերպել ենք ամենատարբեր միջոցառումները: Նաև կազմակերպվել է մեծ խաղարկություն 100-ից ավելի նվերներով ՝ ուղևորություններ , նվեր քարտեր «Yerevan Mall »-ում գործող Նավապետ Քիդ, Carpisa, Rouge, Julia Bergovich, REYMA, Victoria’s Secret խանութներից: Մոտ ապագայում ևս ունենք նորություններ. մարտի 8-ին կկազմակերպվեն գեղեցիկ միջոցառումներ, իսկ Aram Mp3-ն հանդես կգա իր նոր՝ «Հերիք Եղավ» երգի պրեմիերայով»:
Ողջ միջոցառման ակտիվ և ուրախ տրամադրությունը ապահովեցին հայտնի և սիրված DJ-ները՝ Güevo Markaryanը, Leo Aniram- ը, Henna Onna-ն, ALEN HERTZ – ը, Diana Ashugyan- ը:
Դե իսկ վերջում , տեղի ունեցավ ամենախոշոր և նվերաշատ խաղարկությունը:
Փետրվարի 5-21-ը, կատարելով 15.000 դրամ արժողությամբ գնումներ, Mall-ի հաճախորդները հնարավորություն ունեցան մասնակցել խաղարկությանը և շահել խոշոր նվերներ՝ ուղևորություններ 2 անձի համար դեպի Պրահա, Դուբայ, Եգիպտոս, ինչպես նաև 500.000, 300.000, 150.0000, 100.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր:
https://www.facebook.com/YerevanMallOfficial/
https://www.instagram.com/yerevan_mall/?hl=ru
34 Arshakunyats Ave / Yerevan
Հեռ.(011) 888888