Օրեր առաջ, Food blogger Հելեն Ուդումյանի նախաձեռնությամբ, լավ ընկերներով հավաքվեցինք և իրականացրեցինք INFO TOUR` դեպի Հանքավան (NAIRI SPA RESORTS):
Բավականին հագեցած ու հետաքրքիր օր ենք ունեցել. լավ միջավայր, համեղ հյուրասիրություն, խաղեր.. մի խոսքով լավ տրամադրությունն ապահոված էր:
NAIRI SPA RESORTS-ը 2016 թվականից ընդգծում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Հյուրանոցը գտնվում է Հանքավանում, Երևանից 80 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն ունի կահավորված հարմարավետ համարներ, քոթեջներ, որոնք նախատեսված են ընտանեկան հանգստի և բիզնեսի ճանապարհորդության համար՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և շքեղություն Հանքավանի դյութիչ բնության գրկում:
Բիզնես սրահը, ինչպես նաև տրամադրվող համակարգիչները հասանելի են 24 ժամ: Սենյակներն ունեն մինի-բար, աշխատանքային անկյուն, պատշգամբ:
Չենք մոռանում նաև SPA ծառայությունների և փակ լողավազանի մասին, որոնցից չօգտվելն ուղղակի անհնար է:
Nairi-ին առաջարկում է SPA ծառայությունների լայն փաթեթ. մերսումներ (դասական, սպորտային, մեղրով, բուժական և այլն), պիլինգներ, հիդրո վաննա, հակացելյուլիտային մերսումներ և այլն: Հյուրերին առաջարկվում է նաև օգտվել բյուզանդական և ֆիննական շոգեբաղնիքներից: Մի խոսքով , Spa կենտրոնում ամեն ինչ արված է ձեր հանգստի և առողջության համար:
NAIRI SPA RESORTS-ը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ հյուրանոցի տարածքում է գտնվում Հանքավան հանքային ջրի ելքերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնում ինչպես լոգանքների, այնպես էլ խմելու համար:
Դե ինչ, հյուրանոցն այնքան հագեցած է ծառայություններով, որ բոլորի մասին խոսելն ուղղակի անհնար է. այդ իսկ պատճաով բոլորիդ խորհուրդ ենք տալիս այցլել ու համոզվել, որ այստեղ ամեն ինչ արված է ձեր հանգստի և առողջության համար:
Դե ինչ, շնորհակալություն ենք հայտնում NAIRI SPA RESORTS-ի ղեկավարությանը՝ մեզ այսքան ջերմ ընդունելու համար:
https://www.facebook.com/NairiSpaResort/
Հեռ. -098 345678
Հասցե – 1 Str, 3 Bld., Hank’Avan, Kotayk’, Armenia