Օրեր առաջ «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վերջին տարիներին ակտիվ կատարվող կեղծ դրամահավաքների մասին, որոնց ընթացքում շահարկվում է «Հայ մայրեր» ՀԿ անունը և հեղինակությունը:
«Զանգում են բոլորի տներ, ամսագրեր կամ այլ մանկական իրեր վաճառում և ասում, որ դա մեր կազմակերպության երեխաների համար է: Մենք երբեք չենք զբաղվել նման գործունեությամբ և չենք զբաղվելու», – նշեց Մանուկյանը:
Նա ասաց նաև, որ արդեն բազմիցս դիմել են ոստիկանություն կեղծ բարերարներին պատժելու համար, սակայն ապացույցներ դեռևս չունենալու պատճառով չեն կարողացել գտնել այդ մարդկանց: Կազմակերպության նախագահը նաև դիմեց կոչով բոլորին, որպեսզի մարդիկ ավելի ուշադիր և հետևողական լինեն, չհավատան բոլոր դիմողներին: Ասուլիսին ներկա էր նաև բարեգործական տարբեր նախագծերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նա կիսվեց մի քանի խորհուրդնորով, որոնք կօգնեն ճանաչել խաբեբաներին:
«Միշտ ստուգեք հեռախոսահամարներ, կապնվեք կազմակերպիչների հետ, պահանջեք հաշվետվություն ձեր տված գումարի դիմաց»: