Տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին, ժ. 18:30 Ազգային պատկերասրահում կբացվի «ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ: Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը: