+37496288287

ԿԱՅԱՑԱՎ ArmMOD FASHION ՆԱԽԱԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒթՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 23-ին Ծաղկաձորի  Royale Entertainment Center-ում կայացավ ArmMod Fashion նախագծի 5–րդ նորաձևության ցուցադրությունը` ,,Հայկականը Նորաձև է,, կարգախոսով: Շուտով տոներն են և շատ ճիշտ ժամանակն էր ևս մեկ անգամ հիշեցնել և կոչ անել գնումներ կատարելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ:

Նախագծի նպատակն է աջակցել և ներկայացնել հայ սկսնակ, ինչպես նաև արդեն ճանաչում ձեռք բերած ստեղծագործողների աշխատանքները` խրախուսելով հայկական արտադրանքը:

DA2B6486

Այս անգամ մասնակից դիզայներներ էին` Մարինե Բալասանյան, Թերեզա Ղարաբաղցյան, Ժանետ Հովսեփյան, Աննա Առաքելյան, Արմենուշ Մագարյան, Գայանե Բաղդասարյան, Գայանե Մինասյան, Հասմիկ Ներսեսյան, Տաթևիկ Գրիգորյան, Ժենյա Ասատրյան, Էրիկա Հակոբյան, Երանուհի Ավետիսյան, ինչպես նաև ՆԱՐԵԿԱԾԻՆ, NARRE , Hourik Millinery, Erika van Geenhuizen, Messo Bags, Megerian Silver հայկական բրենդները:

DA2B6447

,,Հայկականը նորաձև է,, Fashion Show-ն  վարեցին հաղորդավարներ` Ժիրայր Ոսկանյանը և Ռիփփի Սարգսյանը: Երեկոյի շքեղությունը և փայլը ապահովեցին քաղաքի լավագույն մոդելները, իր կատարմամբ հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի երգահան Լիլիթ Յանը: Իսկ երեկոն շարունակվեց նախատոնական AFTERPARTY-ով ROYAL CLUB-ում, որտեղ ներկաներին էլ ավելի բարձր տրամադրություն հաղորդեց Գևորգ Դավթյանի կատարումները:

DA2B5944

Մոդելների դիմահարդարումն ապահովեցին Գայանե Հունանյանը, Կարա Քանդրջյանը, Մերի Մեցիկյանը, իսկ վարսահարդարումը` Cataleya Wellness Club -ի վարպետ` Արմեն Աբրահամյանը:

DA2B5912

Հյուրերը ծանոթացան Մեգերիան կարպետներին, օգտվեցին հյուրասիրությունից, լուսանկարվեցին ֆոտոստենդի մոտ և հայ փայտագործության վարպետ` Վարդանի տրամադրած ֆոտոանկյունում:

DA2B5865

Ցուցադրության գլխավոր հովանավորն էր Ծաղկաձորի Royale Entertainment Center-ը Ցուցադրության գործընկերներն են` Megerian Carpet Armenia, Famous Kalyan Lounge Tsaghkadzor, Tsaghkadzor Marriott Hotel , Texart Print, Cataleya Wellness Club, Marstom Dental Clinic, Davis’ Gym, AIC:

Այսպիսով ,,ArmMod Fashion,,նախագիծը տարին ամփոփեց 5 ցուցադրությամբ` խոստանալով գալիք տարում նորանոր անակնկալներ:

Իսկ մի քանի օրից կհայտնենք, թե մասնակից դիզայներներից ով բացառիկ հնարավորություն կստանա ներկայանալու գարնանը Մոկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը:

Knar Jouette

DA2B5918

15626035_10155645538359897_4294630591006335055_o

15774996_10155645540404897_8180030340771359571_o

DA2B6031

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...