Այս անգամ մեր հերոսուհին Լիլիթ Գալստյանն է, ով շատ հետաքրքիր կերպարներով է հանդես գալիս ու նրա ցանկացած լուսանկարից կարելի է էներգիա ստանալ: Լիլիթը նկարահանվում է ֆիլմերում, գովազդներում, ինպես նաև տեսահոլովակներում, իսկ այժմ զբաղված է գեղարվեստական ֆիլմի նկարահանումներով:
Լիլիթն օրվա լուքն ընտրում է ըստ տրամադրության և հիմնականում այն, ինչն իրեն ավելի ներկայանալի է դարձնում:
Առաջարկում եմ դիտել նրա լուսանկարները ու համոզվել, թե որքան յուրահատուկ ու ինքնատիպ արտաքին ունի նա: