+37496288287

«ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ». “HOTEL GAGARIN”

Օրերս, ներկա գտնվեցի “Hotel Gagarin” կատակերգական ֆիլմի նկարահանմանը նվիրված գեղեցիկ միջոցառմանը , որը կազմակերպել էր «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը: Ֆիլմի կազմակերպչական աշխատանքները իրականացվում են Իտալական “Lotus Production” կազմակերպության կողմից, իսկ հայկական մասով աշխատանքներն իրականացվում են “Panarmenian Media Group” – ի կողմից:

16710536_1355620764481796_1353390385_o

Արդեն 1 ամսից ավելի է, ինչ ֆիլմի նկարահանումները սկսված են և ֆիլմի նկարահանումներին մասնակցում են Իտալիայի որոշ հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Կլաուդիո Ամենդոլան, Լուկա Արջենտերոն, Ջուզեպե Բատիստոնը, Բաբուլովա Բարբորան, Դ’ամիկո Սիլվիան, Շհուլա Կատերինան և այլք: Իտալական կողմից ֆիլմի պրոդյուսերն է “Lotus Production” – ից Մառկո Բելարդին, իսկ կինոռեժիսորն է Սիմոնե Սպադան: Հայկական կողմից ներգրավված են “ Panarmenian Media Group” – ը պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ, դերասան Հովհաննես Ազոյանը և այլ հայ հայտնի դերասաններ:

16668071_1355620667815139_554407072_o

Լրագրողների հետ զրույցում Panarmenian Media Group” – ի գլխավոր  պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ասաց, որ ֆիլմը երազանքի և երազանքներն իրականացնելու մասին է, որն իր մեջ պարունակում է նաև խոհափիլիսոփայական նուրբ էլեմենտներ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել “Lotus Production”-ին, քանի որ մեզ համար սա ևս մեծ հնարավորություն է համագործակցել եվրոպական ամենահետաքրքիր մշակութային երկրներից մեկի հետ »,- ասաց Հրաչ Քեշիշյանը՝ հույս հայտնելով , որ Հայաստան-Իտալիա համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Իր հերթին, “Lotus Production” կազմակերպության գլխավոր պրոդյուսեր Ջանլուկա Բերտոնյան ասաց, որ սա ոչ միայն երկու երկրների կողմից ձևավորված համագործակցություն է, այլև յուրահատուկ  կամուրջ, որը դեռ շատ ասելիք կունենա: Պրոդյուսերի խոսքով՝ ընտրել են Հայաստանը, քանի որ այն իր մշակույթով շատ նման է Իտալիային:

16731792_1355620771148462_1963494314_o

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչն է Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցը, քանի որ այս ամբողջ ընթացքում Իտալական թիմը բնակվում է Կոնգրես հյուրանոցում և հյուրանոցը համարվում է ֆիլմի հովանավորներից մեկը:

Պետք է ասեմ, որ շատ լավ մթնոլորտ էր Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցում. համեղ ուտեստներ, որակով երաժշտություն, խմիչք և հարազատ մարդիկ, ովքեր իրենց ներդումն ունեն այս գեղեցիկ ֆիլմի կայացման հարցում:

16667772_1355620787815127_1501423866_o

Նշեմ, որ “HOTEL GAGARIN” ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի տարեվերջին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում:

16732110_1355620744481798_1901980056_o

16732044_1355620727815133_2019277690_o

16667205_1355620781148461_1086950743_o

16667401_1355620644481808_1256469171_o

16651272_1355620657815140_87124147_o

16651282_1355620671148472_605780030_o

16667869_1355620734481799_1175470774_o

16667755_1355620674481805_136663719_o

16709388_1355620661148473_1491017889_o

16709370_1355620647815141_331410335_o

16709338_1355620737815132_69191251_o

16710558_1355620641148475_593962406_o

16710651_1355620751148464_8462676_o

16731032_1355620664481806_59497400_n

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...