Երեկ Mom’s bakery-ում տեղի ունեցավ ManeHblog-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ ներկայացրեցի խնամքի միջոցներ, որոնք խորհուրդ եմ տալիս օգտագործել աշնանը և ոչ միայն…
Նշեմ, որ Mom’s bakery-ին հյուրերի համար պատրաստել էր համեղ, թարմ ու շատ ախորժելի հյուրասիրություն: Mom’s bakery-ի հիմնադիր Լինան հյուրերին պատմեց և ներկայացրեց խանութ-սրահի մասին՝ նշելով, որ ուրախ է հյուրընկալել բոլորին:
Նշեմ, որ այստեղ կարող եք գտնել ամենահամեղ տնական թխվածքները, մի շարք կիսաֆաբրիկատներ, մեղր, չիր , տարբեր միջուկներով պիրոգներ և այլն: Ընդունվում են նաև անհատական պատվերներ: Mom’s bakery-ին գտնվում է Սայաթ-Նովա 40 հասցեում:
https://www.instagram.com/_momsbakery_/
Ներկայացրեցինք 3 խնամքի միջոց՝
PULANNA / https:/ https://www.instagram.com/pulannaarmenia/
Ամբողջությամբ բնական հումքով Լեհական արտադրության խնամքի միջոցներ,առանց պարաբենների և քիմիական հավելումների` առաջինը աշխարհում գել և քսուք համադրությամբ։ Խոնավեցնող,սնուցող,վիտամիններով հարուստ,ցանկացած տարիքի և մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված քսուքներ, դիմակներ, պիլինգներ։
LA PEAU / https://www.instagram.com/la_peau_armenia/
Լա Պո դեմքի կրեմների շարքը հանդիսանում է շվեյցարական ամենաառաջադեմ բիոտեխնոլոգիական լաբորատորիաների հետազոտությունների արդյունք: Լա Պոյի երեք կրեմները` ցերեկային, գիշերային և աչքի կոնտուրի համար, իսկապես հրաշագործ էֆֆեկտ ունեն: Լաբորատոր փորձարկումները, աշխարհի տարբեր երկրների լավագույն կոսմետոլոգներն ու հազարավոր հավատարիմ հաճախորդները վկայում են, որ ընդամենը 28 օր օգտագործելուց հետո Լա Պո կրեմները դեմքի կնճիռների քանակը նվազեցնում են 33%-ով, դրանց երկարությունը նվազեցնում են 28%-ով, ինչպես նաև ունեն անտիօքսիդանտների շատ ավելի ակտիվ պարունակություն, քան շուկայի 18 առաջատար կրեմները: Լա Պոյի գնային առաջարկն էլ շատ ավելի գրավիչ է քան, նույն մակարդակի այլ բրենդներինը:
ELgreece / https://www.instagram.com/elgreece_/
ELgreece ընկերությունը ներմուծում է բարձրակարգ կոսմետիկա` հիմնվելով բնական հումքի և բարձր որակի վրա: Այն ներկայացնում է հանրահայտ բրենդերի խնամքի միջոցներ նախատեսված մազերի , մարմնի և դեմքի համար: Այն ներկայացնում է նաև հունական հայտնի Mea Natura ապրանքանիշը, որով և հանդես եկավ մեր միջոցառմանը: Խաղարկության արդյունքում մեր հյուրեը ստացան խնամքի միջոցներ: Ինքներդ գիտեք, որ կարճ ժամականում ELgreece ընկերության կողմից առաջարկվող ապրանքանիշները դարձան ցանկալի բոլորիս համար, քանի որ այն ունի որակ, մատչելի է և հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խնամվել և միշտ մնալ երիտասարդ: