Մարտի 26-28-ը Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ Ռուսական Իլյուզիոնիստների ասոցացիայի XVII-րդ միջազգային կոնգրեսը , որտեղ հայազգի Իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանը ճանաչվեց որպես իրենց լիիրավ անդամ:
Հատուկ հյուրերն էին՝ Eric Eswin (niderlandner) FISM (Federation Internationale des Sociétés), Seol Park, Juan Mayoral, Zeng Huang և այլ ճանաչված Իլյուզիոնիստներ, ովքեր աշխարհի չեմպիոն են և հայտնի են իրենց բազմաթիվ հրաշաշագործություններով:
Նահապետը կիսվում է իր տպավորություններով և պատմում, թե ինչպես է ճանաչվել РАИ (российская ассоциация иллюзионистов)-ի անդամ.
«Ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ բոլորի համաձայնությամբ ինձ ճանաչեցին որպես РАИ անդամ: Սա, իրոք, ոգևորեցնող ու պարտավորեցնող հաղթանակ էր: Մարդիկ, РАИ (российская ассоциация иллюзионистов) անդամ դառնալու համար, տարիներ շարունակ պարապում են, քննություններ են հանձնում, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում: Իսկ ես այսօր հպարտ եմ, քանի որ նման հռչակավոր մարդկանցից լսեցի այսպիսի խոսքեր (По идеям и компетентности ты действительно превосходишь многих.): Ամենից շատ հպարտ էի, որ շոշափվում էր Հայաստանի անունը. ուրախ եմ, որ կարողացա հայրենիքիս անունը բարձր պահել»:
Նահապետին արդեն բազում առաջարկներ են արվել՝ մասնակցելու միջազգային տարբեր ֆորումների: Իր խոսքով՝ շատ անակնկալներ են սպասվում, քանի որ վերադարձել է նոր ու տարբերվող մտքերով:
Դե ինչ, հայ ազգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուժեղ է և հաղթող է ճանաչվում ցանկացած ասպարեզում: Ես նույնպես շնորհավորում եմ Նահապետին՝ մաղթելով նոր հաղթանակներ, մտքեր ու ձեռքբերումներ:
https://www.facebook.com/NahapetArshakyan/?fref=ts