Այսօր այն համարվում է ԱՄՆ-ում և Կանադայում ամենահայտնի աղանդերներից մեկը։ Այն, ըստ էության, թխվածք է, որն իր տեսակով գտնվում է շոկոլադով հարուստ կարկանդակի և չոր թխվածքաբլիթի միջև։ Տարատեսակը, որը պատրաստվում է շագանակագույն շաքարավազով և առանց շոկոլադի կոչվում է «Blondie»։ Բրաունին, որպես կանոն, մատուցում են սուրճի կամ կաթի հետ, հաճախ կարելի է հանդիպել պաղպաղակի, հարած սերուցքի հետ։