Օրերս, Թումանյան 30/3 հասցեում պաշտոնապես բացվեց Զարկ ռեստորանը, որը հայկական ուտեստների սիրահարներին հրավիրում է վայելելու ավանդականը և մասը դառնալու Զարկի պատմությանը։
Զարկում Ձեզ մշտապես սպասվում են յուրօրինակ համային լուծումներով ուտեստների առատությունն ու բարձրակարգ սպասարկումը։ Այստեղ դուք կարող եք վայելել հայկական և կովկասյան խոհանոցի ամենահամեղ ուտեստները։ Բացի այդ, ռեստորանում ամեն օր հնչում է կենդանի երաժշտություն։
Պաշտոնական բացմանը հիմնադիրներին շնորհավորելու էին եկել նրանց հարազատներն ու բարեկամները, ինչպես նաև շոու բիզնեսի անդամներ, որոնք հիացած էին ռեստորանի ուտեստների հետաքրքիր համային լուծումներով, ինտերիերով, ինչպես նաև բարձր սպասարկումով։
Բացմանը տեղի ունեցավ կարմիր ժապավենի և տորթի կտրման արարողություն․ օրվա բարձր տրամադրությունն ապահովեց երգչուհի Ռայիսա Ավանեսյանը։
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք բացման կապակցությամբ՝ մաղթելով բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ։
Զարկ ռեստորան
Հայկական և կովկասյան խոհանոցների ողջ գրավչությունը մեզ մոտ
Հասցե Թումանյան 30/3
https://www.instagram.com/zark_restaurant/