Հաճելի տրամադրությամբ և առողջության մթնոլորտում Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի թիվ 9 մանկական պոլիկնիլիկայի վերականգնողական կենտրոնը եզրափակեց 2017 թվականը: Բուժհաստատությունը երեխաներին մատուցում է բուժական և կանխարգելիչ ծառայություն:
Ֆիզիոթերապևտի, լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապևտի, արտթերապևտի ծառայությունները: Սպասարկվում են 0-18 տարեկան հոգեբանական, հենաշարժողական, լեզվական, աուտիստիկ սպեկտորի խանգարումներով, գլոբալ զարգացման, մոտոր զարգացման և հոգեխոսքային զարգացման հապաղումներով, Դաունի համախտանիշով, մանկական ուղեղային պարալիզով, սահմանափակ կարողություններով երեխաներ:
Պոլիկնիլիկայի տնօրեն Անի Մաթևոսյանը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որտեղ իր աշխատակիցների հետ միասին ամփոփոցին տարին և ներկայացրին վերականգնողական կենտրոնում իրականացվող բոլոր գործառույթները.
«Թիվ 9 մանկական պոլիկնիլիկան ամբողջ վարչական շրջանում միակն է որպես մոդել, որը զբաղվում է նմանատիպ խնդիրներով. այն ստեղծվել է 2013 թվականին՝ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետի անմիջական օգնությամբ» , – ասաց կենտրոնի տնօրենն՝ ավելացնելով, որ իրենց օգնել են նաև Քրոնիմետ, Արաբկիր միացյալ մանկական բարեգործական, Սորս, ինչպես նաև ՄԱԿ- ի մանկական հիմնադրամները:
Անի Մաթևոսյանը նշեց նաև, որ իրենց նպատակն է օգնել բալիկներին՝ հաղթահարել բոլոր խնդիրներն ու դուրս գալ այս կամ այն դժվարին իրավիճակներից:
Օրվա ընթացքում խոսեցին նաև պոլիկնիլիկայի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ գլխավոր մանկաբույժ Սերգեի Սարգսյանը: Միջոցառումն ավարտվեց փոքրիկների գեղեցիկ կատարումներով, նվերներով , բարձր տրամադրությամբ ու համեղ հյուրասիրությամբ:
Հասցե – Ք. Երևան, Զ Անդրանիկի 2
Էլ. հասցե – mp09@mail.ru
Հեռ. – (010) 74 19 10