«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ:
Հեղինակը ներկայացրել է դասական գրաֆիկական արվեստը նորովի՝ գրաֆիկան համադրելով յուղաներկի հետ:Էրիկի աշխատանքները ներկայացվել են Նկարիչների միության բազմաթիվ ցուցահանդեսների ժամանակ, բայց «Ժամանակի մեջը» նրա անհատական առաջին ցուցահանդեսն է, ներկայացված է 27 աշխատանք:
«Կան կրոնական սիմվոլներ ու շատ այլ թեմաներով եւս: Նկարներս նաեւ հավերժության եւ հավասարակշռության մասին են: Շատ եմ ուզում, որ գրաֆիկան Հայաստանում զարգացում ապրի, քանի որ այն յուրահատուկ ժանր է»,- մեզ հետ զրույցում ասաց նկարիչը:
Դե ինչ,ևս մեկ անգամ շնորհավորում ենք Էրիկին՝ մաղթելով ստեղծագործական մեծ հաջողություններ: