Էմմի Մալինզը People ամսագրի կողմից ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ 50 կանանց շարքում: Նրան է պատկանում կարճ տարածքում վազք և հաշմանդմաների մասնակցությամբ թռիչք երկարություն մարզաձևերում աշխարհի երեք ռեկորդները: Ի ծնե ոսկրային խնդրի պատճառով բժիշկները ստիպված եղան մեկ տարեկան հասակում ծնկից ներքև ամպուտացնել Էմմիի զույգ ոտքերը: Այդ ժամանակից սկսած Էմմիի խոսքերով նա խելագարի նման շտապում է: Էմմին պատմում է, որ մայրը դեռ փոքրուց սովորեցրել է նրան, որ նա տարբերվում է մյուսներից, սակայն չնայած այդ ամենին նա ընկերների և համադասարանցիների շրջանում երբեք չի եղել սպիտակ ագռավի դերում:
Էմմին դեռ փոքրուց սովորել է քայլել պրոտեզներով, Փենսիլվանիայում հաճախել է հանրակրթական դպրոց, զբաղվել է սոֆթբոլով ու թենիսով, բարձր դասարաններում հաղթել է լեռնադահուկային բոլոր մրցումներում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Էմմիին հաղթում է ԱՄՆ պաշտանության նախարարության կողմից անցկացվող ծրագիրը, որը նրան թույլ է տալիս սովորելու Ջորջթաունի հայտնի համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում: Էմմին բաձարձակ գերազանց սովորելու համար ամռանը պրակտիկան անցնում է Պենտագոնում:
Ուսանողական տարիներին Էմմին պատահաբար իմանում է հաշմանդամների համար անցկացվող մրցաշարի մասին, որտեղ ներառված էին թեթևատլետիկայի երեք ձևեր: Էմմին որոշում է վազքի մրցումներին մասնակցել, սակայն նա նախքան այդ երբեք չէր վազել:
Մրցաշարի ժամանակ նա իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ տեսավ մարզիկների ովքեր կրում էին տարբեր նյութերից պատրաստված պրոթեզներ: Հենց այդ մրցավազքի ժամանակ նա ռեկորդ երեք հարյուր վարկյանում և առաջին փորձից գրանցեց ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ 100 վազքի նոր ռեկորդը: Հենց այդ մրցաշարի ժամանակ սպորտային երկնքում փայլեց նոր աստղ:
Երկու տարի և երկու ամիս հետո Էմմին ԱՄՆ պարալիմպիկ թիմի կազմում մեկնեց Ատլանտա մասնակցելու պարալիմպիկ խաղերին: Օլիմպիադան Էմմիիհամար դարձավ միարժամանակ և հաղթական սկիզբ և պարտությունը:
Մինչ բուն մրցավազքի օրը նա չէր տեսել իր մրցակիցներին և չգիտեր նրանց արդյունքների մասին: Ստարտից 20 րոպե առաջ ցուցատախտակին ցուցադրվում է արդյունքները:Նա եկել էր օլիմպիադային ինքնավաստահությամբ
ևհաստատուն համոզմամբ, որ կհաղթի 100 վազքի և թռիչք երկարություն մարզաձևերում և կարժանանա օլիմպիական երկու ոսկե մադալի: Էմմին Ատլանտայի պարալիմպիադայում վազքի ընդհանուր մրցումներում պարտվում է, սակայն ինչպես ինքն է ասում <<ես պարտվեցի, բայց դա եղավ լավագույն փորձը իմ կյանքի քանի որ մասնակցում էլ պարալիմպիադայի>>: Սակայն չնայած վազքի ընդհանուր մրցույթում պարտությանը Էմմին Ատլանտայի պարալիմպիադայում դարձավ աշխարհի ռեկորդակիր` ոտքերի ամպուտացիա ունեցող վազողների մասնակցությամբ վազքի և թռիչք երկարություն մարզաձևերում: Էմմին դարձավ զույգ ոտքի ամպուտացիա ունեցող առաջին կինը ով մասնակցեց թռիչք երկարություն մարզաձևում:
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ