Սեպտեմբերի 16–ին Երևանում բացվեց ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ:
ManeHblog-ը ևս ներկա գտնվեց և շնորհավորեց կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանին:
Ինձ հետ զրույցում Սոնան նշեց, որ կենտրոնի գործունեության նպատակն է բազմակողմանի մոտեցում ապահովել սթրեսի և ցավի կանխարգելման, ախտորոշման, բուժման, կառավարման գործընթացում:
«ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ստանձնել է տեսական-տեղեկատվական, գործնական, վերապատրաստման, գիտագործնական գործառույթներ: Հիմնվելով համալիր մոտեցման վրա, ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ աշխատելու է բժշկահոգեսոցիալական սկզբունքով, համագործակցելով համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչպես հեշտ հաղթահարել սթրեսը, Սոնան պատասխանեց.
«Առաջիկայում լինելու են տարբեր դասընթացներ և թրեյնինգներ՝ սթրեսի կառավարմանն ուղղված: Սթրեսի կառավարման գործընթացում անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ սթրեսի մասին և գործնական հմտություններ: Արդյունավետ է ռելաքսացիայի մեթոդը, մեդիտացիան, շնչառական վարժությունները և իհարկե առաջնային է սթրեսակայունության զարգացումը»: