+37496288287

ԵՐԵԿ ՛՛YANS MUSIC HALL՛՛-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՛՛ՀԱՅ ՄԱՅՐԵՐ՛՛ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ-Ի 10 ԱՄՅԱԿԸ

Երեկ,  Yans Music Hall-ում տեղի ունեցավ ՛՛Հայ Մայրեր՛՛ բարեգործակա ՀԿ-ի գալա ընթրիքը, որի հիմնադիրը Նարինե Մանկուկյանն է:

Միջոցառումը վարում էր  բոլորիս կողմից սիրված Նազենի Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ ՛՛Հայ Մայրեր՛՛ բարեգործական ՀԿ-ի կողքին է: Օրվա բարձր տրամադրությունն ապահովեցին Արամ MP3 -ը, Hayat Project-ն  ու Սոֆի Մխեյանը:

Իր խոսքում , ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացում եղել են ՀԿ-ի և իր կողքին: Նարինեն նաև համառոտ ներկայացրեց 10 տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները.

2012-2022 թթ. իրականացրած աշխատանքներ` 6105 կուրս վերականգնողական թերապիա, 643 հատուկ գույք և մարզասարքեր, 371 մայրեր ստացել են մասնագիտություն, 438 ընտանիք ստացավ աջակցություն Covid 19 համավարակի ընթացքում, 650 արցախցի ընտանիքներ ստացել են աջակցություն , 102 միջոցառում
Բազմաթիվ բարերար կազմակերպությունների և անհատների աջակցությամբ նվիրել են կարևորագույն գույք, մարզասարքեր, ինչի շնորհիվ էլ երեխաների առողջական վիճակը էական առաջընթաց է ունեցել. հարյուրավոր երեխաներ սկսել են քայլել, խոսել, լիարժեք ինտեգրվել են, գնացել դպրոց, մանկապարտեզ: Հարյուրավոր մայրեր, այդ թվում նաև զոհված, վիրավորված հերոսների, ստացել են մասնագիտություններ ու աշխատում են իրենց մարզերում՝ ապրելով միանգամայն այլ կյանքով, ինքնուրույն վաստակելով իրենց կեցության գումարը: Ամենակարևորը, էապես փոխվել է հասարակության վերաբերմունքը, ծնողները չեն խուսափում իրենց երեխաներին հանել տնից դուրս,տանել հանրային վայրեր, միջոցառումների:

Անուններ, կազմակերպություններ, ովքեր տարիներ շարունակ “Հայ մայրերի” կողքին են, որոնց վստահությունն ու նվիրումը այս լուսավոր նպատակին՝ անգին է:
Մեծ սիրով և երախտագիտությամբ նշենք հիմնական բարերար կազմակերպությունների անունները, որոնց շնորհիվ 500ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաներ ամբողջ տարվա ընթացքում ստանում են անվճար վերականգնողական բուժում, կենսական անհրաժեշտություն ունեցող հատուկ գույք:
“Մենք” բարեգործական ՀԿ, Հայկ Գրիգորյան, AGBU Armenia, Inecobank, Քրիստինա Մանուկյան, Telcell , Ernst And Young ընկերություն, United հիմնադրամ` ի դեմս Լուսինե Ավակիմյանի, Ալլա և Աննա Քուշկյաններ, Գայանեն, ով գույքով է ապահովում երեխաներին, Նազիկն ու Հրաչյա Պողոսյաններ, Սաթենիկ Սարգսյանը, Արմինե Պետրոսյան, որոնք աջակցում են մեծածավալ ու անընդհատ:

Այս տարի  աջակցել է նաև Իդրամը՝ 1 դրամի ուժը ծրագրի շրջանակներում, Երևան Մոլը, որտեղ արդեն 3 տարի շարունակ նախատոնական դրամահավաք ենք իրականացնում՝ գումարն ուղղելով երեխաների վերականգնողական բուժմանը: Anriva Tour, Bless վարկային կազմակերպությունը:

Բարեգործական Գալա Ընթրիք 2022-ի համար շնորհակալ են Yans Music Hall-ին. նշենք, որ  Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին իտալական Միոնետո պրոսեկո, ինչի համար շնորհակալ են Armenia Wine-ին, սրահի ձևավորման համար շնորհակալ են Prestige Weddingsին:

Երեկոյի ընթացքում աճուրդի դրվեցին Սիր Քոչարի հագուստի, աքսեսուարների և սպասքի հավաքածուն, Դերոն ոսկերչական ընկերության կողմից տրամադրված շքեղ ադամանդյա զարդը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի մեծ խորհուրդ պարունակող նկարը, ՆարեկաԾիի կողմից ներկայացված շքեղ վզնոց ու նկարիչ Զառա Մխիթարյանի յուրահատուկ ձեռքի աշխատանքը:

Դե ինչ , սիրելի ընթերցողներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք Հայ Մայրեր բարեգործակա ՀԿ-ի ողջ անձնակազմին՝ ի դեմս Նարինե Մանուկյանի, ով այս տարիների ընթացքում փոխել է մարդկանց կյանքեր՝ նվիրելով ուժ, հավատ ու հույս՝ դեպի վառ ու առողջ ապագա:

Շնորհակալ ենք նաև մեզ մշտապես հրավիրելու և լուսաբանումը վստահելու համար:

Բարությունը կփրկի աշխարհը

https://www.instagram.com/haymayrer/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...