Համացանցում և նորաձևության ամսագրերում սովորաբար խորհուրդ են տալիս գտնել անհատական գունատիպ և հագնվել ձեր անհատական գունային երանգներում։ Բնությունը այդպես է դասավորել, որ ցանկացած մարդ ունի իր գունատիպը։ Այն միակն է ու իր նմանը չկա։ Եվ հենց դա էլ հնարավորություն է տալիս ընդգծել ձեր անհատականությունը։ Առանձնացվում են բազում գունատիպեր տաք, սառը, կոնտրաստ, ոչ կոնտրաստ և այլն։ Սակայն, անհնար է միանգամից ուսումնասիրել այդ ամբողջը և, սովորաբար, որպես անհատական գունատիպ, ընդունում են 4 հիմնական տեսակներ՝ ձմեռ,գարուն,ամառ և աշուն ։
Ձմեռ․
Մաշկի գույն – բաց կամ թեթև արևայրուքով,
Վարսերի գույն — սևահեր,մոխրավուն,շիկահեր,
Աչքեր — շագանակագույն կամ սառը կապույտ։
Համապատասխանում են վառ և մաքուր գույները։
Գարուն․
Մաշկի գույն — բաց,թույլ վարդագույն,
Վարսերի գույն — բաց շագանակագույն,ոսկեգույն
Աչքեր — մոխրագույն,կանաչ,մոխրագույն-կապույտ։
Համապատասխանում են տաք և վառ գույները։
Ամառ․
Մաշկի գույն – թեթև վարդագույն,
Վարսերի գույն — բոլոր բաց գույները,շագանակագույնի բաց երանգներ,
Աչքեր — կապույտ,կանաչ։
Համապատասխանում են սառը և վառ գույները։
Աշուն․
Մաշկի գույն – բաց,տաք,հաճախ պեպենոտ,
Վարսերի գույն — ոսկեգույնի,կարմիրի երանգներ,
Աչքեր — շագանակագույն,կապույտ,կանաչ։
Համապատասխանում են տաք,պաստելային երանգները։
Knar Jouette