2022թ. Մայիսի 22-ին Գյումրիում գործող Շիրակ Մոլում պաշտոնապես բացվեց ALLCell.am-ը, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ստեղծման պահից ընկերությունը տարբերվել է իր տեսակով և բարձր սպասարկմամբ։ Օլ Սելը հեռախոսների վաճառքի առաջատար ընկերություններից է Հայաստանում։
Բացման արարողությանը սպասվում էր մի շարք անակնկալներ, այդ թվում՝ խաղարկության ամփոփում:
Ընկերությունը ստեղծման առաջին իսկ օրից որդեգրել է <<Միասին և ընդմիշտ>> կարգախոսը, որին ամենայն պատասխանատվությամբ հետևում է առ այսօր և մշտապես իր հաճախորդի կողքին է:
Ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ապրանքների որակին և բարձր սպասարկմանը ՝ բավարարելով իր բոլոր հաճախորդների պահանջները: Օլ Սել ընկերության հիմնական ուղղությունը եղել է հեռախոսների և աքսեսուարների մանրածախ առևտուրը։ Սակայն, այսօր, ընկերությունը ամենադինամիկ կերպով ՀՀ է ներմուծում ոչ միայն հեռախոս և աքսեսուարներ , այլ նաև նոութբուքեր, տպիչներ , բարձրախոսներ, էլեկտրական մի շարք խելացի սարքավորումներ։
Ընկերության ստեղծման օրվանից դինամիկ կերպով զարգանում է Օլ Սել սերվիս կենտրոնը, որտեղ կրկին ընկերությունը ներմուծում է հեռախոսների, նոութբուքերի պահեստամասեր և իրականացնում է բարձրակարգ սպասարկում , ինչպես նաև շուկայում իր ուրույն տեղն ունի մեծածախ վաճառքում։ Որպես Հայաստանում էլեկտրատեխնիկայի առաջատար ընկերություն՝ Օլ Սել ընկերության հետ ապառիկ վարկավորման ձևաչափով համագործակցում են ՀՀ առաջատար բոլոր բանկերը՝ Ամերիա,Յունի, ՎՏԲ Հայաստան, Արդշին, ԱԿԲԱ , Ինեկո , Հայէկոնոմ։ Ինչպես նաև Օլ Սել խանութ սրահի հետ համագործակցում են Tellcell, IDram, OneCard ընկերությունները։
Օլ Սելն առաջարկում է վաճառքի իրականացում allcell.am կայքի միջոցով ,ինչը հեշտացնում է հաճախորդների ընտրությունը։ Օլ Սելն ունի առաքման ծառայություն, որի միջոցով կարող ես նաև ավելորդ ժամանակ չվատնել և պատվիրել առաքում քեզ հարմար վայրում։ Գյումրեցիների համար Օլ Սելը կիրականացնի անվճար առաքում։ Տեսականին ամեն օր թարմացվելու է։ Գյումրեցիների համար լինելու է աննախադեպ սպասարկման նոր ձևաչափ։
Տեղում գործելու է սերվիս կենտրոն, որտեղ ոչ միայն գյումրեցիներին, այլև նախատեսում են հյուրընկալում Լոռու մարզի հաճախորդներին։ Այլևս կարիք չի լինի հեռախոս գնելու կամ հեռախոսը վերանորոգելու համար Շիրակի և Լոռու մարզի հաճախորդները գան Երևան:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ALLCell.am-ի նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ, շնորհավորում ենք նաև բոլոր գյումրեցիներին, որոնց համար ALLCell-ն ունի մի շարք առավելություններ:
https://www.instagram.com/allcell.am/