Արամի 4/3 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Beeforce VR Cafe club-ը: Ինքս խաղերի սիրահար չեմ, բայց , երբ հիմնադիրները բացատրեցին ինձ, թե ինչի մասին է խոսքն ու առաջին անգամ խաղացի, հասկացա, որ սա դառնալու է իմ և, վստահ եմ, որ բոլորի ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը մեր քաղաքում : Երեկոն լի էր հետաքրքիր և հիշարժան պահերով: Ժապավենի կտրման արարողությունից հետո հյուրերին ուղեկցեցին սրահ ՝ օգտվելու համեղ հյուրասիրությունից և խաղալու ամենատարբեր VR խաղերը: Հիմնադիրներին շնորհավորելու էին եկել շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ , բարեկամներ: Դե իսկ վերջում տեղի ունեցավ տոնական տորթի կտրման արարողությունը: Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովեց DJ SMOKE-ը:
Դե ինչ, VR club-ում դուք կարող եք տեղափոխվել վիրտուալ իրականություն ,վայելել ամենավերջին VR խաղերը և անցկացնել անմոռանալի ժամանց: Այստեղ ամեն ինչ հնարավոր է դառնում: Սրահը համալրված է ամենավերջին սարքերով , ինչը հնարավորություն է ընձեռում ազատ և անկաշկանդ շարժվել և ստանալ յուրահատուկ զգացողություններ :
Իսկ կից գործող սրճարանում դուք կարող եք վայելել ամենահամեղ ուտեստները: Հիմնադիրների խոսքով՝ Beeforce VR club-ը ստեղծվել է Հայաստանը աշխարհի զարգացումներին համընթաց պահելու և ժամանցը ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար .
«Սրահի անվանումը թարգմանաբար նշանակում է մեղվի ուժ և կապված է աշխատասիրության հետ : Մենք առաջարկում ենք ամենաբազմազան խաղերը տարբեր տարիքային խմբերի համար: Սրահում առկա wireless համակարգը միակն է Հայաստանում և թույլ է տալիս ազատ և անկաշկանդ տեղաշարժվել: Խաղերը շատ տարբեր են ՝ ուսուցողական ծրագրեր, արվեստի , երաժշտության հետ կապված խաղեր , որոնց մեջ կարևորվում է մարդկանց շփումը և սոցիալական կապը : Օրինակ Job Simulator , Rec Room խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին անել այն, ինչ չեն կարող անել իրական կյանքոմ , ինչը դարձնում է նրանց ավելի տեղեկացված և փորձված: VR club-ը նաև առաջինն է Հայաստանում, որը զբաղվում է VR ծառայությունների առաքումով: Մեր մասնագետները ստեղծում են VR խաղային զոնաներ , որոնք հնարավոր է տեղադրել ցանկացած վայրում :Սրահին կից գործում է սրճարան , որտեղ առաջարկվում են ամենատարբեր ֆիրմային ուտեստները: Նաև գործում են փաթեթներ ծնունդների և այլ կորպորատիվ միջոցառումների համար»:
Beeforce VR cafe club-ը աշխատում է ժամը 10-ից մինչև 24:00, իսկ մյուս շաբաթ՝ մինչև 16:00 այցելելու դեպքում, կգործի 50 % զեղչ: Դե ինչ, համեցեք Beeforce VR club ՝ անցկացնելու խելահեղ և բացահայտումներով լի ժամանց:
https://www.facebook.com/beeforcevr/
https://www.instagram.com/beeforce_vr_cafe/