Հայաստանում այսօր ֆոտոմոդելի աշխատանքը լայն տարածում ունի: Աղջիկների մեծամասնությունը սիրում է լուսանկարվել, բայց, բացի սիրելուց ու հոբբիից, այն նաև լուրջ ու դժվարին աշխատանք է, որին լավ տիրապետելու համար հարկավոր են տարիների փորձ, ֆոտոխցիկի հետ աշխատելու մեծ հմտություն, ճիշտ դիրքեր ընդունելու կարողություն և որ ամենակարևորն է՝ այս ամենն անել առանց կոմպլեքսների:
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել գեղեցիկ ու նորաձև Կարինե Ալեքսանյանին, ով չնայած նոր է սկսել ֆոտոմոդելի իր կարիեռան, բայց, այնուամենայնիվ հասել է բազում հաջողությունների ու արդեն իսկ ունի հետաքրքիր առաջարկներ:
Կարինեն և լուսանկարիչ Մոսվսես Շահինյանը միասին հետաքրքիր ֆոտոպատմություն են ստեղծել, որն առաջին անգամ կտեսնեք ManeHblog-ում:
Դե ինչ, Կարինեի հետ խոսել եմ իր հետագա ծրագրերի և ֆոտոմոդել դառնալու մտահաղացման մասին:
Կարինեն սովորել է Պարարվեստի պետական քոլեջում, իսկ այժմ սովորում է ՖԿՊՀԻ-ի սպորտային պարեր բաժնում: Այս պահին պարում է նաև A-Era art school-ում և Վանուշ Խանամիրյանի անվան /Բարդիներ/ պարախմբում:
Կարինեի ֆոտոմոդել դառնալու մտահաղացումը սկսել է այստեղից.
Առհասարակ, լուսանկարվել միշտ էլ սիրել եմ։ Այսպես, միջոցառումներից մեկի ժամանակ ստացա առաջարկ՝ հանդես գալ որպես ֆոտոմոդել։ Հատուկ ոճ դեռ ինձ համար չեմ առանձնացրել, պարզապես աշխատում եմ ներկայանալ տարբեր ոճերում, որպեսզի լինեմ և՛ տարբերվող, և՛ հետաքրքիր դիտողի համար:
Կարինեն հատուկ աշխատելաոճ դեռ չի ձևավորել իր համար, քանի որ ինչպես ինքն է ասում՝ մասնագիտությամբ ֆոտոմոդել չէ և հենց դրանով էլ տարբերվում է շատ ֆոտոմոդելներից: )))
Ինձ հետ զրույցում Կարինեն նաև ասաց, որ նոր առաջարկներ և ծրագրեր շատ կան, բայց այդ ամենը դեռ անկանկալ է:
Դե ինչ, առաջարկում եմ դիտել գեղեցկուհի ու տարբերվող Կարինեի լուսանկարները:
Ի դեպ, եթե ունեք համագործակցության առաջարկներ, ապա կարող եք գրել նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
https://www.facebook.com/karine.aleksanyan.5?fref=ts
Հագուստը տրամադրել է OLYMPEAH խանութ-սրահը, որը գտնվում է Ազատության 24 հասցեում: