Սիրով ձեզ եմ ներկայացնում այս աշխատասեր, նրբաճաշակ, հումորով և շատ խելացի Անի Սարգսյանին, ով իր կյանքի մեծ ու գլխավոր մասը համարում է ԼՈՖԹ-ը։
«Լոֆթի առաջին իսկ պատի հղկվելուց սկսած սիրում եմ այն ու էնտեղ եմ մինչ հիմա․ կարծես երեխաս լինի, որին պետք է սիրով մեծացնել»։,- ManeH-ի հետ զրույցում նշեց Անին՝ ավելացնելով, որ աշխատանքից դուրս զբաղվում է լատինամերիկյան պարով ու լուսանկարչությամբ։
Անդրադառնալով նորաձևությանը Անին նշեց, որ սա իր համար արվեստ է միաժամանակ եւ՛ գեղեցիկ, եւ՛ ժամանակակից, եւ՛ ներքին աշխարհիդ համապատասխան ներկայանալու։
«Խոսքը ոչ միայն հագուստի մասին է, այլեւ շարժուձեւի, միմիկաների եւ ժեստերի։ Նորաձեւությունը ինքնարտահայտման «ամենալուռ». բայց եւ ամենաբովանդակալից ձեւն է։ Ինձ համար չկա հագուստի առավել նախընտրելի ոճ եւ տվյալ օրվա տեսքս կախված է տրամադրությունիցս։ Ամեն դեպքում, եթե ստիպված լինեի ընտրել որեւիցէ ոճ, կընտրեի դասականը։ Դասականը միշտ է նորաձեւության կենտրոնում, եւ, բացի այդ, ինձ ավելի հարմար եւ ներկայանալի եմ զգում հենց դասական հագուստով»,- եզրափակեց մեր գեղեցկուհին:
Առաջարկում եմ դիտել Անիի լուսանկարները, որոնց մեջ կարող եք տեսնել միայն լուսավորություն ու ձեզ համար ստեղծել բարձր տրամադրություն)))