Մինչև ծնկները (կամ ծնկները ծածկող),խիստ ընդգծված և միատոն զգեստներ ,դասական կրունկներ և դեկոլտե։Այսպիսինն է լինելու ԱՄՆ կանացիության դեմքը մոտակա 4 տարիների ընթացքում։
47-ամյա գեղեցկուհի ՄելանիաԹրամփը ապացուցում է այն խոսքը,որ երբեմն Լեդի չեն ծնվում,այլդառնում են։Եվայս հասկացությունը իր մեջ ներառում է ոչ միայն ստատուսը հասարակության մեջ,այլև ճիշտ պահվածքը ,վարվելակերպի կանոններին տիրապետելը, կարողությունը հետաքրքիր զրույցներ վարել ցանկացած թեմայի շուրջ, և այս ամենի հետ մեկտեղ, շլացուցիչ տեսք ունենալ։
Այս ամենին հասարակ աղջիկը հասել է իր մոդելային կարիերայի, միլիոնատեր ընկերոջ և բարձր հասարակարգի ներկայացուցիչների հետ շփումների շնորհիվ։
Տիկնոջ ոճը կարելի է ընկալել որպես էլեգանտ-դասական։ Գերակշռում են սևը, սպիտակը և կարմիրը, շատ հազվադեպ են նկատվում վառ և տաք գույներ։Միայն դասական զգեստներ և կոստյումներ։ Նա մեծ ուշադրություն է դարձնում կոշիկներին, պայուսակին և զարդերին (հիմնականում ադամանդներ)։
Նշեմ, որ այժմ ԱՄՆ առաջին տիկնոջ ոճաբանը Ամերիկայի ամենապահանջված դիզայներ Ռալֆ Լորենն է,ով նախընտրական և ընտրական ամբողջ շրջանում եղել է նրա զգեստների հեղինակը։
Knar Jouette