Աբովյան 26 հասցեում բոլորիս վաղուց հայտնի BEERMOOD ռեստորանը վերաբացվեց։ Կարճ ժամանակ գործունեություն չծավալելուց հետո, Beermood-ը ներկայանում է նորովի։ Նոր մենյու՝ հայկական և եվրոպական նոր ու համեղ ուտեստներով ու ըմպելիքներով, ամեն օր կենդանի երաժշտություն, լավ տրամադրություն։ Ի դեպ, Beermood-ը չի դավաճանում ռեստորանի անվանը և Ձեզ է ներկայացնում նոր, համեղ գերմանական բարձր որակի գարեջուր, որը կարող եք համտեսել միայն այստեղ։
Այս ռեստորանը ունի 2 սրահ. հիմնական ռեստորանը և Wine House, որտեղ կարող եք վայելել ամենատարբեր հայկական ու արտասահմանյան գինիներ։ Ինձ հետ զրույցում հիմնադիրներն ասացին, որ շատ ուրախ են վերաբացման համար, քանի որ ներկայացել են նորովի և պատրաստ են ընդունել իրենց հին ու նոր հաճախորդներին։
Երեկոն շատ լավ ու ջերմ մթնոլորտում էր կազմակերպված։ Հիմնադիրներին շնորհավորելու էին եկել նրանց ամենամոտ ու հարազատ ընկերներն ու բարեկամները։ Օրվա բարձր տրամադրությունը ապահովեց Avet band-ը: Նշեմ նաև, որ այստեղ ամեն օր հնչում է կենդանի երաժշտություն։ Beermood-ում կարող եք նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ կնունք, ծնունդ կամ այլ առիթներ, բացի այդ ռեստորանի կողմից իրականացվում է միջոցառումների կազմակերպում ծառայությունը։ Մի խոսքով, շատ ուրախ էի աշխատել այս ջերմ մթնոլորտում։ Սպասեք Beermood-ի հաջորդ միջոցառումներին…
Հասցե՝ Աբովյան 26
https://www.instagram.com/beermoodevn/?hl=ru
https://www.facebook.com/BEERMOODAm/