Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակի առթիվ ZAZALAND-ում կազմակերպվել էր միջոառում, որին ներկա էին մի խումբ փոքրիկներ : Միջոցառման ընթացքում երեխաները մուլտհերոս Ariel-ի հետ մասնակցեցին պղպջակ party-ին, այնուհետև նրանց միացան Միկին և Մինին : Օրն ավելի ուրախ և գունավոր դարձնելու համար ZAZALAND-ի կողմից երեխաներին նվիրեցին փուչիկներ:
Ինչպես նշել ենք, արդեն 4 տարի է, ինչ ZAZALAND-ը դարձել է ծնողների ու փոքրիկների ամենասիրելի ժամանցի վայրը: ZAZALAND-ը մշտապես երեխաների կողքին է և կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ նրանց բարձր տրամադրությունն ու ուրախ ժամանցն ապահովելու համար: Այստեղ հարմարավետ է, պահպանված են հիգիենայի բոլոր կանոնները, աշխատակիցները բարեհամբյուր են և պատրաստ են բավարարել նույնիսկ ամենաքմահաճ ծնողի ու փոքրիկի պահանջներն ու առաջարկները: ZAZALAND-ում գործում են նաև ծննդյան փաթեթներ:
Դե ինչ, ևս մեկ անգամ ZAZALAND-ը մեր ու փոքրիկների օրը դարձրեց հեքիաթային ու գունավոր։