21-րդ դարում անհնար է լսել խնամված բառը և այն վերագրել միայն կանանց: Համաձայնենք, որ այսօր կան տղամարդիկ, ովքեր կանանցից շատ սիրում են խնամվել, հատկապես մորուք ասվածը, որն այդքան ակտուալ է դարձել գրեթե բոլոր տղամարդկանց համար: Ես շատ գովում եմ այս փաստը, որ Հայաստանում գնալով ավելանում են Barbershop ասվածները, քանի որ տղամարդիկ էլ ավելի են ոգեշնչվում ու մոտիվացվում:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Yerevan Mall-ը նորաբաց Yerevan Gallery-ի տարածքում Karo Abachyan Barbershop -ի հետ համատեղ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ Men’s day at Yerevan Gallery խորագրով: Ինչ խոսք, ամեն ինչ այքան տպավորիչ ու գեղեցիկ էր կազմակերպված, որ կանայք մի պահ նախանձով էին լցվել )))
Karo Abachyan Barbershop-ը մատուցում է վարսահարդարի , դաջվածքի, մատնահարդարի և դիմահարդարի ծառայությունները՝ տղամարդկանց համար: (Հասցե՝ Ամիրյան 22)
Նշեմ, որ միջոցառման ընթացքում բոլոր տղամարդիկ հնարավորություն ունեին վայելելու Yerevan Gallery-ի տարածքում գտնվող Locals սրճարանի կողմից հյուրասիրվող վիսկիից և անվճար օգտվել Barber shop -ի բոլոր ծառայություններից: Բացի այդ, ներկա էին նաև զինվոր տղաներ, իսկ Karo Abachyan Barbershop-ի անձնակազմը բոլոր զինվորներին մշտապես սպասարկում է անվճար:
Խնամված լինելու համար տղամարդկանց հարկավոր է նաև գեղեցիկ հագուստով ներկայանալ. այս առիթով Yerevan Gallery-ում գործող Emilio Guido, Bottega , Ramsey, s.Oliver և տղամարդկանց այլ հանրահայտ խանութները մանեքենների վրա ներկայացրել էին տարվա թրենդները: Ի դեպ, միայն Yerevan Gallery-ից յուրաքանչյուր 10 հազար դրամի կտրոն ներկայացնելով, դուք հնարավորություն կստանաք մասնակցելու iPhone 8 Plus-ի խաղարկությանը, որին մնացել են հաշված օրեր: Առաջին երկու iPhone 8 Plus-ը խաղարկվել են նոյեմբերի 16-ին, իսկ մյուս երկուսի խաղարկությանը մասնակցելու համար դեռ կա ժամանակ, այնպես որ շտապեք:
Ինձ հետ զրույցում Yerevan Mall-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանն ասաց, որ վաղուց միջոցառում չէին կազմակերպել, որը նվիրված կլիներ տղամարդկանց.
«Գաղափարն ինձ մոտ ծագեց, երբ ես ծանոթացա Karo Abachyan Barbershop -ի հիմնադիր Կարոյի հետ: Այսօր տղամարդիկ հնարավորություն ունեն անվճար օգտվել բոլոր ծառայություններից և վայելել Locals սրճարանի կողմից հյուրասիրվող վիսկիից: Բացի այդ մի շարք խանութներ այսօր ներկայանում են գեղեցիկ լուքերով, որպեսզի տղամարդկանց ավելի հեշտ լինի կողմնորոշվել, թե ինչ կարելի է հագնել այս սեզոնին: Նշեմ նաև, որ այսօր գեղեցիկ երաժշտությունն ապավում է DJ Diana-ն: Դե ինչ, կարծքում եմ, որ այս միջոցառման հիմնական նպատակն այն է, որ խնամված պետք է լինեն ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ և շատ ուրախ եմ, որ տղամարդիկ սիրով մասնակցում են մեր միջոցառմանը », – ինձ հետ զրույցում ասաց Ինգան:
Ամեն անգամ, երբ գնում եմ լուսաբանելու Yerevan Mall-ի հերթական միջոցառում, հասկանում եմ, որ սա այն վայրն է, որտեղ կարող ես ոչ միայն գնումներ կատարել, այլև վայելել ժամանցդ: