Yerevan mall-ն ամեն անգամ զարմացնում ու հիացնում է ինձ ու իր հավատարիմ հաճախորդներին, ինչու չէ նաև զբոսաշրջիկներին: Երեկ Yerevan mall-ում պաշտոնապես բացվեց YEREVAN GALLERY առևտրային նոր տարածքը, որը հիշեցնում է հին երևանյան փողոց՝ ժամանակակից լուծումներով: Շոփինգ զոնայում ներկայացված են բրենդային խանութներ և կղզյակներ, ինչպես նաև գործում է սրճարան:
Այս գեղեցիկ միջավայրում գնումներ կատարելը հաճախորդների համար կդառնա նաև ժամանցն անցկացնելու հիասքանչ վայր, քանի որ ամեն ինչ մտածված է հարմարավետության համար: Երևանյան տրամադրություն, շատրվան, նստարաններ, սրճարան, որոնց առկայությունը էսթետիկ հաճույք կպատճառի ցանկացած այցելուի:
Հմեղ հյուրասիրություն, ավանդական ուտեստներ ու քաղցրավենիք, ձմերուկի հյուասիրույթուն, Հայաստանի Ջազ նվագախմբի կողմից կենդանի կատարմամբ Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ, մի շարք անակնկալներ. այ այսպես դիմավորեց իր հյուրերին YEREVAN GALLERY նոր առևտրային տարածքը: Իսկ անուշաբույր ծաղիկներով շրջող Կարաբալան բոլոր կանանց ժպիտ պարգևեց՝ նվիրելով կարմիր վարդեր:
Մի խոսքով, բառերով նկարագրելն անհնար է, ուստի, սիրելի ընթերցողներ, խորհուրդ եմ տալիս հենց այս պահից սկսած այցելել YEREVAN GALLERY ոչ միայն գնումներ կատարելու, այլև Ձեր լավ ժամանցն ապահովելու համար:
Հասցե : Արշակունյաց 34
Հեռ. : (011) 888888