Հաճելի երաժշտություն, բարձր տրամադրություն,սպասված անակնկալ և երկու հաջողակ. այս ամենն ապահովել էր ‹‹Yerevan Mall››-ը:
Նոյեմբերի 30-ին ‹‹Yerevan Gallery››-ում տեղի ունեցավ iPhone 8 Plus սմարթֆոնների խաղարկությունը: 6 և 7 ամյա Արաները ընտրեցին այն երկու հաջողակին, որոնք ստացան մրցանակները: Իսկ հաճելի երաժշտությունն ապահովում էր DJ Ալենը:
Սմարթֆոնների նախորդ խաղարկությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին: Դրա համար պարզապես պետք էր 10 հազար դրամի միանվագ գնումներ կատարել ‹‹Yerevan Gallery››-ից և գրանցվել խաղարկությանը:
Առաջին հաջողակը Վառլամ Պապիկյանն էր, ով ‹‹Yerevan Gallery››-ում գործող ‹‹Emilio Guido›› խանութից կոստյում էր գնել :
‹‹Գնումը կատարել եմ այսօր և գրանցվել խաղարկությանը: Անսպասելի էր, բայց հաճելի››,-մեզ հետ զրույցում ասաց Վառլամը:
Օրվա երկրորդ հաջողակը Ջեմմա Համբարձումյանն էր:
‹‹Նվեր էինք ստացել գրքույկ, որի մեջ կային բազմաթիվ կտրոններ, որոնցից օգտվեցինք և այսօր iPhone 8 Plus-ն արդեն մերն է››,-նշեց Ջեմման ՝ անկեղծանալով, որ հաճախ չեն նման խաղարկությունների մասնակցում և հավատում, սակայն , քանի որ բալիկի են սպասում, այս անգամ հավատացին հրաշքների և այն իրականացավ:
Ջեմման բոլորին մաղթեց մասնակցել խաղարկություններին և հավատալ, որ գուցե, այդ օրն ինքն է լինելու հաջողակը, ինչպես իր դեպքում եղավ:
‹‹Նոյեմբերի 1-ից մեկնարկել էինք iPhone 8 Plus-ների խաղարկությունը, երկուսը խաղարկեցինք նոյեմբերի 16-ին, մյուս երկուսը՝ այսօր: Խաղարկության համար հաճախորդները կարող էին միայն ‹‹Yerevan Gallery›› խանութներից կատարել 10 հազար դրամի գնումներ և յուրաքանչյուր 10 հազար դրամի դիմաց ստանալ կտրոններ և մասնակցել խաղարկությանը: Այսքանով ‹‹Yerevan Gallery››-ի այս տարվա խաղարկությունները կավարտվեն: Արդեն սկսելու ենք ամանորյա միջոցառումները››,-նշեց ‹‹Yerevan Mall››-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին ‹‹Yerevan Mall››-ում տեղի է ունենալու ամանորյա լույսերի միացման արարողությունը, որի ժամանակ սպասվում է հանդիպում Ձմեռ Պապի հետ, հեքիաթային հրավառություն, տաք գլինտվեյնի և անուշահամ թեյի հյուրասիրություն, տոնական միքսեր DJ-ից, լուսանկարիչ, ինչպես նաև այլ անակնկալներ:
‹‹Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում շաբաթ օրերին ունենալու ենք միջոցառումներ՝ մանկական մյուզիքլի, կրկեսային ներկայացումների տեսքով: Շատ լավ միջոցառում ունենք, որը կոչվում է ‹‹Be Santa››, որն իրականացնում ենք ‹‹Coca Cola››-ի հետ: Ունենալու ենք Ձմեռ պապ, որը հանգստյան օրերին պտտվելու է ‹‹Yerevan Mall››-ում և քաղցրավենիք է բաժանելու բալիկներին: Լինելու են նաև ֆոտոսեսիաներ››,-ասաց նա:
Ինգան նաև հավելեց, որ դեկտեմբերի 1-ից սկսած, ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ‹‹Yerevan Mall››-ը կաշխատի մինչև 23:00-ն:
Ի դեպ, խաղարկությանը Ինգա Մուրադյանը ներկայացել էր ‹‹s.Oliver›› գերմանական բրենդի հագուստներով:
‹‹Գեղեկցուհի Ինգան ներկայանում է մեր խանութի բրենդային լուքով: Այս սեզոնի համար ստացել ենք բարձր որակի մշակմամբ բուրդ և քաշմիր, որոնք արդուկի կարիք չունեն և բացարձակ չեն քորքոտում: Ունենք գունային լայն տեսականի: Տղամարդկանաց հավաքածուում էլ ունենք բրդային գեղեցիկ տեսականի: Համեցեք, օգտվեք… սպասում ենք Ձեզ››,- նշեց խանութ սրահի ներկայացուցիչը: