Yerevan mall-ը շարունակում է իր ակտիվ միջոցառումների շարքը:
«Shopping Weekend» , որը Yerevan Mall-ում կրում է շարունակական բնույթ: «Shopping Weekend» կամ «Shopping Day»-ի ժամանակ տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, զեղչեր ու ակցիաներ: Այս տարի այն տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին և 4-ին՝ ամբողջ մոլի տարածքում, հատկապես, կենտրոնական ատրիումում և «Yerevan Gallery»-ում:
Կենտրոնական ատրիումում «Rouge» և «MAC» ընկերությունների կողմից կազմակերպվել էր հետաքրքիր դիմահարդարման անկյուն, որտեղ ցանկացողները հնարավորություն ունեցան անվճար դիմահարդարվել կամ խնամել իրենց դեմքը: «Rouge» սրահը ներկայացրեց նաև «Kenzo»-ի նոր բույրերը, որոնց ես ևս ծանոթացա և , պետք է ասեմ, որ շատ հավանեցի:



Մեկ այլ հատվածում էլ իր անուշաբույր բույրերով ներկայանում էր «Victoria’s Secret»-ը, որտեղ ակցիա կատարող գեղեցկուհիները կրում էին բրենդի գեղեցիկ և հայտնի գիշերազգեստները: Բացի այդ, Yerevan Mall-ի հաճախորդները հնարավորություն ունեցան նաև օգտվել անվճար մատնահարդարումից՝ «NailPro»-ի կողմից:




«Yerevan Gallery»-ում փոքրիկներին նույպես սպասվում էր հետաքրքիր անակնկալ. նրանք հնարավություն ունեին Տիկնիկների պատկերասրահում իրենց ձեռքերով պատրաստել հետաքրքիր տիկնիկներ:
«Shopping Weekend» -ի ամենակարևոր ու գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ «Top Model ԱՊՀ 2018» մրցույթի գեղեցկուհիների մասնակցությամբ, ովքեր հանդես եկան Yerevan mall-ում գործող խանութ-սրահների բրենդային հագուստներով և ներկայացան նորաձեւության ցուցադրությամբ՝ «Yerevan Gallery»-ի տարածքում:

Պետք է ասեմ, որ ամբողջ մոլի տարածքում իսկական տոն էր. բացի մեր լրատվամիջոցներից, աղջիկները լուսանկարվում էին նաև ԱՊՀ տարածքում գործող մի շարք ամսագրերի համար:

Ինձ հետ զրույցում Yerevan Mall-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը նշեց, որ միջոցառումների շարքն այսպիսով չի սպառվում.
«Նոյեմբերի 1-30-ը ՝ կատարելով 10 000 դրամի գնումներ «Yerevan Gallery»-ի տարածքում գործող խանութ-սրահներից, հաճախորդները հնարավորություն կստանան շահել 4 «iPhone 8 Plus» սմարթֆոններից մեկը: Բացի այդ, Նոյեմբերի 10-ին էլ «Երեւան Մոլ»-ում տեղի կունենա «FORD Ecosport»-ի խաղարկությունը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ներառյալ գնումներ կատարել մոլի խանութ-սրահներից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 10.000 դրամը, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 30.000 դրամ» – տեղեկացրեց միջոցառումների և վաճառքի մենեջերը և բոլորին հրավիրեց գնումների:

Անկեղծ ասած, միջոցառումներն այնքան շատ են Yerevan Mall-ում, որ բոլորի մասին խոսելն ուղղակի անհնար է: Պարզապես այցելեք ու կատարեք գնումներ, մասնակցեք խաղարկությունների, քանի որ այս ամենը արվում է հենց Ձեզ համար:



































































































